Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Օլիմպիական խաղերի Եվրոպական վարկանիշային մրցաշարերին կմասնակցի 4 մարզիկով: Այսօր մարզչական կազմը պաշտոնապես հայտարարել է այն 4 ըմբիշների անունները, որոնք կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Թե ովքե՞ր հանդես կգան առաջիկա մրցաշարում ու ինչպիսի՞ մարզավիճակում են նրանք, կներկայացնի Արամ Մանուկյանը:
Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտարարել է, որ բրիտանական HALO Trust ընկերությունն Արցախի ականապատված տարածքների քարտեզները փոխանցել է թուրքերին: «Այս պնդումը Արայիկ Հարությունյանի տեսակետը չէ»,- «Էպիկենտրոն»-ին ասել է նախագահի խոսնակը: Ինքը՝ Բորիս Ավագյանը, չնայած նախնական համաձայնությանը, հրաժարվել է մեզ հետ հարցազրույցից: HALO Trust-ը լրտեսության մասին մեղադրանքները որակել է բացարձակ սուտ: Սկանդալային հրապարակմամբ զբաղվում են Արցախի իրավապահ մարմինները:
Կառավարությունը երեկ չզեկուցվող հարցերի նախագծով ընդունեց ՄԻՊ-ի գրասենյակի ֆինանսավորման կարգը փոխելու նախաձեռնությունը: Այդ փոփոխություններով՝ գործադիրը կարող է նվազեցնել պաշտպանի ինստիտուտի ֆինանսավորումը: Որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել: Փորձագետների ու իրավապաշտպանների համոզմամբ՝ փոփոխություններն արվում են օմբուդսմենի ակտիվությունը ճնշելու համար:
Բաքուն և Երևանը կառուցողական են տրամադրված ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Զանգեզուրի միջանցք ստեղծելու մասին Ալիևի հայտարարությունը: Անդրադառնալով եկող շաբաթ մեկնարկելիք Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժություններին՝ Զախարովան նշել է, որ դրանք պլանային են և տարածաշրջանի անվտագության համար ռիսկեր չեն ներկայացնում: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վանդալիզմի դեպքերի մասին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կրկին բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը: Վեհաժողովի միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը, Զոհրաբյանը հայտարարել է՝ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին պահել որպես քաղաքական պատանդներ: Պատգամավորը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել դադարեցնել հռետորական հայտարարություններն ու բարի ցանկություններից անցնել կոնկրետ քայլերի
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանն անդրադարձել է գործի նախաքննական նյութերում վարչապետի օգնականի միջամտությունը փաստող սկանդալային տեսանյութին: Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ գործի հետ կապված բոլոր ուղղորդումները կատարում է անմիջապես Նիկոլ Փաշինյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv