Items filtered by date: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2019

Հայաստանը գեղեցիկ վերջակետ է դրել ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Մրցումային վերջին օրը մեր ծանրորդներից պատվո հարթակ են բարձրացել գերծանր քաշայիններ Գոռ Մինայսանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Մինասյանը երկամարտի 460 կիլոգրամ արդյունքով դարձել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ալեքսանյանը 437 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնությունում Հայստանը նվաճել է 12 մեդալ, որից 5-ը՝ ամենաբարձր հարգի:

«Մենք չենք կարող այս ամբիցիոզ ծրագիրը կյանքի կոչել, եթե չլինի բոլորի մասնակցությունը»,- դատական բարեփոխումներին նվիրված համաժողովում հայտարարել է Արդարադատության նախարարը: Իր ելույթում Ռուստամ Բադասյանն ուղերձով դիմել է դատավորներին: Արդեն լրագրողների հետ զրույցում նախարարը հերքել է ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերը: ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին էլ խոսել է դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը: Նա նաև անդրադարձել է հարցին, թե կա՞ արդյոք ճնշում ՍԴ անդամների վրա:

Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2019 20:10

Անցուդարձ 27.09.2019

Published in Անցուդարձ

Մեկ շաբաթից ավելի է՝ Լարսի անցակետում հարյուրավոր բեռնատարների հերթ է գոյացել: Փոխադրողները բարձրաձայնում են՝ անելանելի վիճակում են հայտնվել, բեռը բարձել, հասել են սահման, պարզվել է՝ Ռուսաստանում գործող օրենքի նորմից ավելի է: Գերբեռնվածության համար ռուսական կողմին պետք է բարձր տուգանքներ վճարեն,որ կարողանան անցնել սահմանը: Խնդրին ծանոթացել է Հայկ Նավասարդյանը:

Մեղրի խոշորացված համայնքում մեկնարկել են գազիֆիկացման աշխատանքները: Ի տարբերություն Հայաստանի գրեթե բոլոր համայքների՝ Մեղրին անգամ խորհրդային տարիներին գազ չի ունեցել: Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի ընթացքում Մեղրիի բնակիչներն ու համայնքապետը խնդրել էին պատգամավորներին հարցին լուծում գտնել: Դրանից մի քանի օր անց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հարցն ուղղել է անձամբ վարչապետին: Գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են հենց հաջորդ օրը:

Նյու Յորքում աշխարհի ամենահեղինակավոր ամբիոնից Հայաստանի վարչապետը ձևակերպեց մեր երկրի քաղաքական օրակարգը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Հայաստանի ներքաղաքական հիմնախնդիրներից անցում կատարելով Արցախյան հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանը ուղերձ հղեց ինչպես աշխարհին, այնպես էլ կոնկրետ Ադրբեջանի ղեկավարին. հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար: Վարչապետի նյույորքյան ելույթի տողատակերը բացել են հայ փորձագետները:

ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կրթության ոլորտում առկա խնդիրները ներկայացնելու, խնդիրների լուծման եղանակներ որոնելու նպատակով Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնակցել է արտերկրից ժամանած ավելի քան ութսուն հյուր:

Արցախում շարունակվում են ռազմավարական զորավարժությունները: Հայկական երկրորդ պետության պաշտպանական գերատեսչությունը, պահեստազորի ներգրավմամբ, խաղարկում է պաշտպանական ու հարձակողական սցենարով պատերազմին հնարավորինս մոտ գործողություններ: Աշխարհի առաջնորդներն էլ այս օրերին ՄԱԿ –ի կենտրոնակայանում ներկայացնում են երկրների զարգացման սեփական տեսլականն ու օրակարգը: Տարածաշրջանն ապակայունացնող հարևան պետությունում բաց չեն թողնում առաջնագծում իրավիճակը սրելու փորձերը: Ի՞նչ նպատակներ է հետապնդում հակառակորդը և ինչու՞ է խնամքով թաքցնում ևս մեկ սպանված զինծառայողի մասին տեղեկությունը:

ԲՀԿ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվել է «Կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բուհական և հետբուհական տարիներին» խորագրով կոնֆերանս, որին մասնակցել են ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը և ԲՀԿ խմբակցության կին պատգամավորները: Մոտ երկու ժամ տևած քննարկմանը Ռոզա Ծառուկյանը կոչ է արել լինել առավել ակտիվ և հանդես գալ մեր երկրի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններով: Կոնֆերանսի մասնակիցները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռոզա Ծառուկյանին և պատգամավորներին: Համազգային մեծ ավանդի և բազմամյա վաստակաշատ գործունեության համար ԲՀԿ ուսանողական խորհուրդը «Տարվա նվիրյալ կին» անվանակարգում մրցանակ է շնորհել Ռոզա Ծառուկյանին:

ԲՀԿ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվել է «Կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բուհական և հետբուհական տարիներին» խորագրով կոնֆերանս, որին մասնակցել են ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը և ԲՀԿ խմբակցության կին պատգամավորները: Մոտ երկու ժամ տևած քննարկմանը Ռոզա Ծառուկյանը կոչ է արել լինել առավել ակտիվ և հանդես գալ մեր երկրի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններով: Կոնֆերանսի մասնակիցները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռոզա Ծառուկյանին և պատգամավորներին: Համազգային մեծ ավանդի և բազմամյա վաստակաշատ գործունեության համար ԲՀԿ ուսանողական խորհուրդը «Տարվա նվիրյալ կին» անվանակարգում մրցանակ է շնորհել Ռոզա Ծառուկյանին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։