Items filtered by date: Չորեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2019
Չորեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 04.09.2019

Published in Անցուդարձ

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը: Ըստ այդմ, 2-րդ նախագահի վիճարկած քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող , իսկ 135-րդ հոդվածը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել է, որ ՍԴ որոշման համաձայն՝  եթե Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է, ուրեմն խախտվել է Քոչարյանի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը։ «Սա նշանակում է, որ Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ»,- ընդգծել է Վարդևանյանը: Որոշման հրապարակումից հետո իրավիճակը դատարանի բակում լարվել է:

Չորեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2019 20:10

Էպիկենտրոն 04.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Քաղաքական ապաստա՞ն, թե՞ կացության իրավունք: Արդեն մի քանի օր է՝ «հայկական» Ֆեյսբուքը քննարկում է, թե ինչպես է Հայաստանում հաստատվել ծայրահեղ ազգայնական հայացքներով հայտնի Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Շիշկինը: Ավանդույթի համաձայն՝ կողմնակիցների և հակառակորդների բանակ է ձևավորվել: Մի մասը նշում է, որ Վիտալի Շիշկինը շարքային նացիստ է, որը տեղ չունի մեր երկրում, մյուս մասի համար էլ նա ազատության համար պայքարող ռուս ընդդիմադիր գործիչ է: Կարծքիները մեկտեղել է մեր գործընկերը:

Այսօր գերծանրաբեռնված է աշխատել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող նախագծեր են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Հանձնաժողովն ընդունել է Միքայել Մելքումյանի նախագիծը, որով երրորդ երկներից սննդամթերք ներմուծող տնտեսվարողները հնարավորություն կունենան ԱԱՀ-ն վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը: Տնտեսականի նիստը բավական ակտիվացել է իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների համատեղ նախագծի քննարկմանը, որը վերաբերել է մերսման սրահներին: Պատգամավորները փորձել են տարանջատել, թե որն է բուժական և որը՝ «հաճույքի» նպատակով մերսումը:

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ներման մասին» օրենքի նախագիծը, որը գլխադասային հանձնաժողով էին ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: Կառավարության ներկայացուցիչը ևս կարևոր է համարել նախագիծը , որի քննարկումը, սակայն, այսօր հետաձգվել է: Ամփոփված տարբերակը կառավարությունը կներկայացնի 2 ամիս հետո:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները նշում են մասնագիտական օրը: Տոնական միջոցառմանը մասնակցել է վարչապետը:Համակարգի լավագույն աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով ու շնորհակալագրերով: Նախարարը մեքենա է նվիրել այն երկու աշխատակիցներին, որոնք ծառայության ընթացքում սեփական ավտոմեքենաներով վթարի էին ենթարկվել: «Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Չորեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2019 17:36

Արսեն Թորոսյանը հրաժարական կտա՞

ԱԻՆ աշխատողի օրվա միջոցառումից հետո պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին: Փոխվարչապետերն անդրադարձել են Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը, Արթուր Վանեցյանը պարզաբանել է, թե ինչու ԱԱԾ-ն մինչև հիմա չի հրապարակել էներգահամակարգում տեղի ունեցած կոլապսի վերաբերյալ փորձաքննության արդյունքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ զրպարտություն է համարել Բժշկական համալսարանի ռեկտորի՝ իրեն ուղղված մեղադրանքն ու ասել, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համամիտ չէ տարածված այն տեսակետին, թե իր ղեկավարած կառույցը հարմարեցվել է գործող իշխանությանը: Ռուբեն Վարդազարյանը վստահեցրել է՝ ԲԴԽ-ն ապահովելու է դատավորների անկախությունը: Վարդազարյանն անդրադարձել է նաև հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չկանգնեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի կողքին, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում: Ինչ վերաբերում է վեթթինգի գործընթացին, ապա, ըստ Վարդազարյանի, ԲԴԽ անդամները պարտադիր անցնելու են բարեվարքության ստուգման գործընթաց, որը պետք է սկսել իրենից:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միացել է մեր ազգային թիմին, որը նախապատրասվում է Եվրո 2020-ի հանդիպումներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ ֆուտբոլիստը Լոնդոնի Արսենալից տեղափոխվել է Հռոմի Ռոմա, որտեղ հանդես կգա վարձակալության հիմունքներով: Հավաքականի ճամբարին միանալուց հետո Մխիթարյանը խոսել է ինչպես ազգային թիմի առաջիկա հանդիպումների, այնպես էլ նոր ակումբ տեղափոխվելու մասին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։