Այսօր անդրանիկ նիստն է գումարել յոթերորդ գումարման Ազգային ժողովը: Նիստը սկզբում վարել է ամենատարեց պատգամավոր՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Ողջույնի խոսքով են հանդես եկել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նախագահ Արմեն Սարգսյանը: Միաձայն Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: Խորհրդարանական ուժերը նաև ներկայացրել են ԱԺ փոխխոսնակների իրենց թեկնածուներին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: Իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի: Խորհրդարանի փոխնախագահներին պատգամավորներն ընտրելու են վաղը, ինչից հետո նաև հայտնի կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները: Ի դեպ, օրվա երկրորդ կեսին խորհրդարանում է եղել նաև նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում կրկին հետաձգվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ գլխավոր դատախազության բողոքի քննությունը: Նիստին զուգահեռ, դատարանի մոտ կրկին ցուցարարներ են հավաքվել` պահանջելով ձերբակալել Գրիգորյանին: Երթի մասնակիցներին նաեւ փաստաբաններ են միացել: Ցուցարարները հայտնել են, որ դժգոհ են նաեւ Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի գործողություններից: Հետաձգված նիստին հաջորդել է ցուցարարների պահանջը` հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ բողոքի քայլերթը:
Դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր պետք է քննվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Դատարանը միևնույն ժամանակ պետք է քններ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը: Երկրորդ նախագահի պաշտպանական կողմը, սակայն, ինքաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արթուր Մկրտչյանին: Դատարանը մերժել է միջնորդությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժողովրդի ձայնն է Խորհրդարանում»,- այսօր ԱԺ անդրանիկ նիստի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն կողմ է լինելու բոլոր այն նախագծերին, որոնք օգուտ են ժողովրդին, և դեմ է լինելու բոլոր այն հարցերին, որոնք չեն նպաստում երկրի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը և պետության հզորացմանը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի, խոսել հրատապ խնդիրների առնչությամբ իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումների մասին: Իսկ մինչև ԱԺ առաջին նիստի մեկնարկը, ԲՀԿ ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության նիստ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժողովրդի ձայնն է Խորհրդարանում»,- այսօր ԱԺ անդրանիկ նիստի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն կողմ է լինելու բոլոր այն նախագծերին, որոնք օգուտ են ժողովրդին, և դեմ է լինելու բոլոր այն հարցերին, որոնք չեն նպաստում երկրի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը և պետության հզորացմանը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի, խոսել հրատապ խնդիրների առնչությամբ իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումների մասին: Իսկ մինչև ԱԺ առաջին նիստի մեկնարկը, ԲՀԿ ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության նիստ:
23 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժկական համալսարանի դասախոսները և տարբեր բուժհաստատությունների բուժաշխատողներ պահանջել են ներում չշնորհել մարդասպան Մհեր Ենոքյանին: Նրանք անցկացրել են նաև ստորագրահավաք, որը վարչապետին ուղղված նամակի հետ հանձել են կառավարության ներկայացուցչին: Աղաջանով ընտանիքի անդամները կառավարությանն ուղղված նամակում հանդիպում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Երկրի նախագահը հրամանագիրը ստորագրել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Երկրի ղեկավարները Հանրապետության նախագահի նստավայրում քննարկել են նոր իշխանությունից հասարակության ակնկալիքներն ու դրանք արդարացնելու ճանապարհները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի հանդեպ ունեցած իր պարտավորությունները: «Իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Ձմեռային Ծաղկաձորն այս օրերին մարդաշատ է: Այն վաղուց դարձել է հայկական զբոսաշրջության այցեքարտը, իսկ ահա Ծաղկաձորի ճոպանուղին ոչ միայն հնարավորություն է տալիս հիանալ բնության գեղեցկությամբ, այլև լայն հնարավորություններ է ընձեռում ձմեռային մարզաձևերի սիրահարների համար: Ծաղկաձորում է եղել նաև մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանն, ով ոչ միայն անձամբ է վայելել մեր դահուկասպորտի հնարավորությունները, այլև լսել ծաղկաձորյան գեղեցիկ ձմեռը վայելող մեր հայրենակիցներին ու զբոսաշրջիկներին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv