Items filtered by date: Հինգշաբթի, 24 Հունվարի 2019
Հինգշաբթի, 24 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 24.01.2019

Published in Անցուդարձ

Երեկ մամուլում տարածվեց գլխավոր մաքսատան աշխատակիցների ստացած պարգևավճարների թիվը: Մի քանի միլիոնի հասնող թվերին անդրադարձել է հենց կառույցի ղեկավարն ու ասել, որ դրանք ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը: Դավիթ Անանյանը հրաժարվել է նշել պարգևավճար ստացողների անուններն ու ստացած գումարի չափը՝ պատճառաբանելով, որ կխախտվի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Մինչ նրանք հղում են անում օրենքին՝ անձնական իրավունքի ոտնահարման մասին են խոսում քաղաքացիները: Այս ֆոնին մայրաքաղաքում «էպիկենտրոնի» հարցախույզի հերոսներն անկեղծացել են, որ զարմացած են ու հիասթափված:

Հայաստանում պաշտպանած ատենախոսությունների թիվը վերջին երեք տարիներին նվազել է: Դրան զուգահեռ ավելացել է մերժված ատենախոսությունների  քանակը: «Դրանք դեռևս կարող են աճել, ինչի շնորհիվ գիտական ոլորտը կմաքրվի»,- ասել է բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը : Նա անդրադարձել է նաև  կառույցի տրամադրած պարգևավճարներն, հայտնել, որ եղել է աշխատավարձի չափը  գերազանցող պարգևատրում:

23 տարի առաջ դաժանաբար սպանված բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները պնդում են՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը մարդասպան հրեշ է և չպետք է հայտնվի ազատության մեջ: Տարիներ շարունակ սոցցանցերում մարդասպանին հերոսացնելու գործընթացն Աղաջանով ընտանիքն անթույլատրելի է համարում: Կա դատարանի օրինական վճիռ, ըստ որի՝ դաժան մարդասպանը դատապարտվել է մահապատժի և մինչև այսօր չի զղջացել կատարածի համար: Սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան կարծում է, որ Մհեր Ենոքյանին պետք է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն:

Երեւանը մետրոյի երկու նոր կայարան կունենա եւ ճոպանուղի: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն ամփոփել է աշխատանքային 100 օրը եւ հայտնել` առաջին հերթին քաղաքի ստրատեգիական խնդիրներն են լուծվելու: Կավելանան Երեւանի կանաչ տարածքները, օպերայի հրապարակն էլ կվերակառուցվի: Արթուր Մեսչյանն ասել է, որ ծրագրեր են մշակում վթարային շենքերում ապրողներին տանիքով ապահովելու համար: Իտալիայից էլ ճարտարապետ է գալու` Արամի 23 շենքի համար: «Երեւանում ոչ մի հուշարձան այլեւս չի քանդվելու»,-ասել է Մեսչյանը, նաև տեղեկացրել՝ գլխավոր ճարտարապետի պաշտոնում երկար չի մնալու:

Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել: Այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ տնտեսական ապրանքների վրա դրվող դրոշմապիտակներն այսուհետև կլինեն ավելի փափուկ և երեխաների համար անվտանգ: Գործադիրի որոշմամբ՝ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին: Նիստին զուգահեռ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել բացօթյա առևտրով զբաղվողները: 

Ստրասբուրգում շարունակվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Երեկվա նիստի  օրակարգում քննարկվել են նաև  հաշմանդամություն ունեցեղ  քաղաքացիների խնդիրները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հանդես գալով  Եվրոպայի  պահպանողականների  և ռեֆորմիստների դաշինքի անունից,  ուշադրություն է հրավիրել  հաշմանդամություն ունեցող անձանց  աշխատանքով ապահովելու հարցի վրա: Նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով՝ պատգամավորը ներկայացրել է  հարկային արտոնություններ տրամադրելու առաջարկություն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդեռլանդների վարչապետի,  Սինգապուրի փոխվարչապետի, Շվեյցարիայի, Ռուանդայի և Ուկրաինայի նախագահների հետ: Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել, իսկ առաջիկա անելիքների  մասին  անդրադարձել  Euronews-ին տված հարցազրույցում: 

Հինգշաբթի, 24 Հունվարի 2019 11:07

Էպիկենտրոն 24.01.2019

Published in Էպիկենտրոն
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։