Items filtered by date: Հինգշաբթի, 31 Հունվարի 2019
Հինգշաբթի, 31 Հունվարի 2019 22:05

Էպիկենտրոն 31.01.2019

Published in Էպիկենտրոն

Փետրվարի 19-ը հոբելյանական է թումանյանասերների համար: Այդ օրը կլրանա մեծանուն բանաստեղծի ծննդյան 150 ամյակը: Հոբելյանական տարեդարձի առթիվ Հայաստանի ամբողջ տարածքում տարվա ընթացքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Անակնկալ է պատրաստել նաև Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

30 տարի շարունակ ադրբեջանահայերը պայքարում են իրենց ոտնահարված իրավուքների համար: Նրանք պնդում են, որ Հայաստանի բոլոր իշխանություններն իրենց երբեք ականջալուր չեն եղել ու հիմա նոր կառավարությունից մեծ ակնկալիքներ ունեն: Բաքվի ջարդերից հրաշքով փրկվածներն ու նրանց հարցերով մտահոգները նախագիծ են մշակել և կառավարությունից պահանջում են Արցախի հարցով բանակցային սեղանին դնել նաև իրենց խնդիրները:

Զարհուրելի փաստ. մեկ շինություն, որի մի մասը մանկապարտեզ է, իսկ վերնահարկը՝ հոգեկան առողջության խնամքի կենտրոն: «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2015թ: 2007-2015 թվականներին այդ նույն շենքում գործել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունը, որի վերակազմավորման հետևանքով էլ ստեղծվել է «Ձորակ» կենտրոնը։ Եվ զավեշտն այն է, որ նույն շենքի առաջին հարկում արդեն 30 տարուց ավելի գործում է Երևանի թիվ 34 մանկապարտեզը: Ծնողները դժգոհում են, որ իրար նայող պատուհաններից երեխաներն ու հոգեկան կենտրոնի պացիենտները երբեմն շփվում են, երբեմն հանդիպում, երբեմն էլ վախենում այնտեղից լսվող ձայներից: Խնդրի մասին տեղյակ է մարդու իրավուքների պաշտպանը: Խոստացել են հարցը պարտադիր ներկայացնել կառավարությանն ու շատ արագ լուծում գտնել:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում մասնակցել է իր խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննությանը։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ երկրորդ նախագահը դատարանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն չի հայտնել։ Դատական նիստը հետաձգվել է: Նիստի ժամանակ բողոքն ամբողջությամբ ներկայացվել է : Հայկ Ալումյանը հայտնել է, որ վաղը Ռոբերտ Քոչարյանը նիստի ընթացքում հանդես կգա հայտարարությամբ:

Հինգշաբթի, 31 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 31.01.2019

Published in Անցուդարձ

Ժամանակակից մարզասարքեր և մարզագույք Գեղարքունիքի մարզի Լճափ և Գեղարքունիք համայնքներին: Ընդառաջ գնալով համայնքի բնակիչների խնդրանքին և մշտապես առանձնահատուկ վերաբերմունք ունենալով հայրենական սպորտի զարգացման նկատմամբ՝ Գագիկ Ծառուկյանը մարզագույք է տրամադրել համայնքներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ դիմելուց կարճ ժամանակ հետո Լճափի մարզադպրոցին տրամադրվել են մարզասարքեր և ծանրաձող, իսկ Գեղարքունիք համայնքի վոլեյբոլի թիմին՝ գնդակներ, մարզահագուստ և ցանց: Մարզի մեկ այլ համայնքի՝ Ծովազարդի հանդիսությունների սրահում էլ հիմնադրամի ֆինանսավորմամբ ջեռուցում է անցկացվել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։