Items filtered by date: Շաբաթ, 10 Նոյեմբերի 2018
Շաբաթ, 10 Նոյեմբերի 2018 23:00

Էպիկենտրոն 10.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 10 Նոյեմբերի 2018 21:30

Ես կամ 10.11.2018 Ելենա Բորիսենկո

Published in Ես կամ
Շաբաթ, 10 Նոյեմբերի 2018 20:20

Անցուդարձ 10.11.2018

Published in Անցուդարձ

Նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով << Էպիկենտրոնի>> հարցերին, անդրադարձել է Աստանում ավարտված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին: ԲՀԿ նախագահն ասել է, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների միջև հարաբերությունները պետք է ավելի ամրապնդել, զարգացնել և ընդլայնել, քանի որ դրանից շահելու են երկու պետություններն ու ժողովուրդները: Գագիկ Ծառուկյանն նշել է նաև, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա է տնտեսական հզոր ներուժ, որը պետք է լիարժեք օգտագործել:

Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները մի քանի օր է  բողոքում են Գեղարոտ գետի վրա կառուցված երկու Հէկ-երի գործունեությունից: Նրանք պահանջում են քանդել  7 գյուղի գլխին պատուհաս դարձած Հէկ-երը: Գյուղացիները պնդում են, որ  2007թ-ին,  Հէկ-երը կառուցելուց հետո,  գետն աղտոտվել է և խմելու ջուրն այլևս ոռոգման համար  պիտանի չէ: Ծառերն ու մշակաբույսերը  չորացել են,  գետի կենդանական աշխարհն ամբողջությամբ  վերացել է, ստացված բերքն էլ շատ քիչ է ու վարակված: Արագածոտնի մարզի ամենամեծ գյուղի   բնակիչների   ահազանգով  մեր նկարահանող խումբը եղել է Արագած գյուղում, լսել գյուղացիների բողոքը: 

Կդառնա՞ն արդյոք ID քարտերը գնումների գործիք: Պետեկամուտների կոմիտեն նման օրինագիծ է մշակել 2020 թվականի համար: Եթե այն հաստատվի և տեղի ունենան Հարկային օրենսգրքի փոփոխությունները, ID քարտերը նաև կուտակիչներ կդառնան: Առաջին տարում օգտվողին կվերադառնա գնումների 1 տոկոսը, երկրորդում՝ երկու, երրորդ տարում՝ երեք տոկոսը: «ID քարտերով հարկման՝ ՊԵԿ նախաձեռնած մեթոդը լավագույն միջոցը չէ եւ բազմաթիվ ռիսկեր է պարունակում»,-նշել է տնտեսագետ Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչ տեխնիկական միջոցներ են կիրառվելու։ Տնտեսագետն ու մեր համաքաղաքացիները խոսել են նախագծի լավ ու վատ կողմերի մասին:

Օրեր առաջ Քուբաթլուից Գորիս վերադառնալիս, զինվորական մեքենայի վթարի հետևանքով զոհված տղաներից մեկի՝ Հայրապետ Նարինյանի ընտանիքի անդամները պատրաստվում են բողոքել: Ասում են՝ իրենց որդին անսարք մեքենայի պատճառով է մահացել: 20 –ամյա երիտասարդի հարազատներն այսօր մանրամասներ են պատմել «Էպիկենտրոն»-ին չարաբաստիկ վթարի մասին: Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին ԶՈՒ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, 22 էլ հոսպիտալացված են՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:

Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը միացել են և ստեղծում են «Մենք» դաշինքը՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությանը մասնակցելու նպատակով: Նրանք այսօր ստորագրել են Համագործակցության հուշագիր: «Մենք» դաշինքը լինելու է արեւմտյան արժեքների ջատագով, սակայն դա չի նշանակում, թե իրենք դեմ են Ռուսաստանի հետ Հայաստանի գործակցությանը»,-ասել է Արամ Սարգսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի նախաձեռնությամբ Աբովյանի ուսանողական խորհրդի անդամներն այցելել են Գյումրի: Նպատակը հանրապետության երկրորդ քաղաքի հոգևոր-մշակութային կյանքին ավելի մոտիկից ծանոթանալն էր: Երիտասարդներն Ազգային Ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավորների հետ նաև հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների հիշատակին: Գյումրիում է եղել նաև Էպիկենտրոնի նկարահանող խումբը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։