Items filtered by date: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020 22:10

Էպիկենտրոն 10.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հետազոտվել են գործում առկա փաստաթղթերը: Հրապարակվել են նաև Դավիթ Սանասարյանի առնչությամբ ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ միջոցառումները: Դատարանում այսօր մանրամասներ են հրապարակվել ԱՆ Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի նամակագրությունից: Սանասարյանն էլ մեկնաբանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցած վարույթի փաստը:

Արցախից երեկ մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան: Աջակցությունը պարենամթերքի տեսքով է: Մինչև այդ էլ Հայաստանն էր դեղորայք և առողջապահական պարագաներ ուղարկել: Լիբանանում հայրենիքի օգնությունը շատ են կարևորում, միաժամանակ նաև նշում՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի պատճառով է, որ բեյրութահայերը չեն շտապում հայրենիք վերադառնալ: Անօթևան մնացած մեր հայրենակիցների կացության հարցը հոգացել է Բեյրութի քաղաքապետարանը: Ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ու վիրավորվածների համար Հայաստանում և Լիբանանում պատարագ են մատուցել Հայոց երկու կաթողիկոսները:

Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակի առթիվ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել հոբելյանական գիտաժողով: Ակադեմիկոսները քննարկել են պայմանագրի մեկդարյա փիլիսոփայությունն ու կարևոր շատ կետեր չիրագործելու պատճառները: Գիտաժողովի անդամները նաև ներկայացրել են լուծումներ՝ Սևրի պայմանագիրը, այսպես կոչված, ապրեցնելու համար:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռ/կ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար հարուցվել է քրեական գործ: Դատարանը բավարարել է ՀՀԿ-ակական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորման միջնորդությունը: Իսկ ահա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվել: Զոլաքարի համայնքապետարանում չարաշահումներ են բացահայտվել, իսկ Սևանում՝ ապօրինի ձկնագողություն: Օրվա քրեական նորությունները՝ տեսաշարով:

Հանգստյան օրերին իրավիճակը անհանգիստ է եղել Ախալքալաքում: 27-ամյա երիտասարդի սպանությանը հաջորդել է մոտ հարյուր մարդու մասնակցությամբ դաժան վենդետան: Սպանված երիտասարդի ընկերներն ու հարազատները կոտրել են երիտասարդի սպանության մեջ մեղադրվող Արթուր Գաբրիելյանի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել հյուրանոցն ու նրա տունը: Ընդհանուր առմամբ հրկիզվել է 4 տուն: Կան վիրավորներ: Հետաքննությունը պարզել է, որ Գաբրիելյանը վեճի ընթացքում հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վարդիկ Մարաբյանին: Դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ «Էպիկենտրոն»-ը զրուցել է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։