×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018

Խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի: Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան օբյեկտիվորեն կա դրա անհրաժեշտությունը: Մինչև այդ վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա չի բացառել, որ մեկ շաբաթից կրկին կարող է վարչապետի թեկնածու առաջադրվել:

Պատգամավորներն այսօր նաև հարցերով դիմել են վարչապետի պաշտոնակատարին և ելույթներ ունեցել մտքերի փոխանակման ընթացքում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարից պատգամավորները հետաքրքրվել են արտաքին քաղաքականության, Արցախյան հիմանահարցի և երկրի տնտեսության վերաբերյալ: «Բացառվում է Արցախի հարցում որևէ թաքուն լուծում»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լսարաններից մեկում լեսբուհիները ծեծել են 20 ամյա ուսանողուհուն, վնասվածքներ հասցրել, կտրել երակներն ու ձեռքին դանակով փորագրել «մեռիր» բառը: Բուհում արդեն երկու օր փորձում են գլուխ բերել առեղծվածային միջադեպի մանրամասները: Երեկ հայտնի դարձավ, որ Կատարվածի առիթով ոստիկանությունում գործ է հարուցվել, նախաքննությունը պարզել է, որ նրան ոչ ոք չի վնասել ու հարձակում չի եղել: Տվյալ ֆակուլտետի դեկանը կարծում է, որ սա հստակ հասեցատեր ունի և PR է արվում: Իմ գործընկեր Աիդա Կարապետյանը զրուցել է դեկանի, տուժած աղջկա կուրսընկերների հետ և հետաքրքիր մանրամասներ պարզել կատարվածի վերաբերյալ:

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրինագիծը։ Համաներման կիրառման շրջանակն արդեն հայտնի է: Հրապարակվել է, թե որ հոդվածների վրա է տարածվելու այն: Օրինագծով նախատեսվում է պատժից ազատել նաեւ ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և ֆիզիկական վնաս կրած տուժողները: Համաներում հայտարարելու գործընթացին զուգահեռ երկու օր է ԱԺ դիմաց ցմահ դատապարյալների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են վերանայել որոշման նախագիծը և այնպես անել, որ այս համաներումն էականորեն տարբերվի նախորդներից: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ խորհրդարանի բակում հանդիպել են Ծառուկյան խմբակցության պատգամավոները:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես մի ողբերգության ճանաչում չէ, որը վերաբերում է մեկ ժողովրդի: Նախ և առաջ դա 20-րդ դարի առաջին, ամենամեծ ցեղասպանությունն է: Քանի որ այն ճանաչում և դատապարտում չունեցավ, հետագայում ևս ցեղասպանությունները կրկնվեցին»,- Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի նախագահին ուղղված ուղերձի, Փարիզում Ազնավուրին նվիրված մեծ համերգի մասին: Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը հատվածներ է հրապարակել Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նախագահի գլխավոր ուղերձներն առանձնացրել է Հասմիկ Օհանյանը:

Չնայած այսօր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրել, սակայն Փաշինյանն ունեցել է ծավալուն ելույթ, անդրադարձել վերջին 5 ամիսների ներքաղաքական գործընթացներին, արել բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ: Դրանցից մեկը վերաբերել է մարտի 1-ի գործին: Փաշինյանն ընդգծել է, որ գործը մինչև վերջին անկյունները բացահայտվելու է և կոչ է արել հոգեբանորեն պատրաստվել գործի ամբողջական բացահայտմանը: Նա անդրադարձել է նաև 100 տոկոսով ապացուցված կոռուպցիոն խոշոր դեպքի՝ հայտնելով, որ գործով պատգամավոր է կալանավորվելու, և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նիկոլ Փաշինյանի ելույթի ուշագրավ հատվածներն առանձնացրել է Ահարոն Հայրապետյանը:

Հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան և Արցախ կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 25-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա հանդիպումներ է ունենալու երկրի բարձրագույն ղեկավարության հետ, քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: «Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է վերջին տասնամյակներում»,-շեշտել է Նաղդալյանը: ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև կարևոր այլ հարցերի:

Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018 13:29

Պառլամենտ 24.10.2018

Published in Պառլամենտ
Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018 13:27

Մուլտիկնիկ 24.10.2018

Published in Մուլտիկնիկ
Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018 13:26

Անցուդարձ 24.10.2018

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։