Items filtered by date: Հինգշաբթի, 06 Փետրվարի 2020
Հինգշաբթի, 06 Փետրվարի 2020 22:00

Էպիկենտրոն 06.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես և հայտարարել էր, առաջին ընթերցմամբ չընդունեց ՍԴ նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին իր ներկայացրած նախագիծը: Այն չընդունվեց 36 դեմ և 87 ձեռնպահ ձայներով: Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Այնուհետև խորհրդարանն անցել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցին, որն ընդունվել է 88 կողմ, 15 դեմ ձայներով: «Լուսավոր Հայաստան»-ը քվեարկել է դեմ, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը քվեարկությանը չի մասնակցել: Իսկ մինչև այդ բուռն քննարկումներից հետո օրվա ավարտին խորհրդարանում է եղել վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել արտահերթ ելույթով:

Հինգշաբթի, 06 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 06.02.2020

Published in Անցուդարձ

«Իմ քայլը» առաջին ընթերցմամբ չի ընդունի ՍԴ նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին իր նախագիծը: Խմբակցությունն առաջարկելու է հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: «Սա, ուղղակի, ուղիղ ժողովրդավարության կիրառում է, մեր քաղաքական ուժի համոզմունքը»,- հայտարարել է նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը: Մինչև այդ ԱԺ-ի խորհրդում 4 անգամ հետաձգվելուց հետո հրավիրված արտահերթ նիստը դեռ չսկսված ավարտվել է: Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հեղինակն առավոտյան հետ է կանչել նախագծերը: Պատճառն, ըստ ԱԺ նախագահի, եղել է տեխնիկական: Մոտ մեկ ժամ անց նիստը սկսվել է և կրկին ընդհատվել, քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ը վերցրել է 20 րոպե ընդմիջում:

«Սա անձնական վիրավորանք է իմ, Հայաստանի ժողովրդի, 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքների հասցեին»,- կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության: Իսկ կառավարության նիստի օրակարգում էր համայնքների խոշորացման հարցը: «Իշխանությունը տևական ժամանակ դադարեցրել էր գործընթացը, սակայն հիմա որոշել է շարունակել»,- ասել է վարչապետը:

 

«Ես այն մարդն եմ, որը պայքարելու է նրա դեմ, որ հանկարծ վերադարձ անցյալին չլինի»,- տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը, որը նոր քաղաքական ուժ է ստեղծում: Վանեցյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել ներքաղաքական հարցերի վերաբերյալ: Մասնավորապես ասել է, որ «Մարտի 1»-ի գործի այսօրվա քննությունը չի նպաստում 10 զոհերի սպանությունների բացահայտմանը և ավելացրել՝ ճիշտ կլիներ,որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր: Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ ԱԱԾ տնօրեն աշխատած շրջանում Նիկոլ Փաշինյանից հանձնարարականներ եղե՞լ են կոնկրետ քաղաքական ընդդիմախոսների վերաբերյալ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։