207 երկիր աշխարհի 5 մայրցամաքներից, համաշխարհայի սպորտի ավելի քան 1000 ներկայացուցիչ: Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 21-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Ասամբլեայի ընթացքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Գագիկ Ծառուկյանը համաշխարհային սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած նշանակալից ավանդի համար Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի կողմից պարգևատրվել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգևով:
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է հիմնադրման 75 ամյակը: Այդ առիթով երեկ կազմակերպվել էր հանդիսավոր երեկո, որին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հոբելյանի կապակցությամբ լույս է տեսել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վերաբերյալ գիրք, որը հովանավորել է բարերար Գագիկ Ծառուկյանը: Կատարելով գրքի գինեձոնը՝ բարերարի մայրը՝ տիկին Ռոզա Ծառուկյանը, հանդիսավոր երեկոյի իր խոսքում Ծառուկյան ընտանիքի անունից շնորհավորել է պարոնյանցիներին և հայտարարել, որ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը միշտ եղել է և մնալու է հայ մշակույթի և թատրոնի կողքին:
Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով եղել է Լիբանանում, որտեղ հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ցանկություն ունի սիրահայերին աջակցելու նպատակով ստեղծել հիմնադրամ, սակայն մինչև այդ եկել է հարցի վերաբերյալ Վեհափառ Հայրապետի տեսակետը լսելու: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ողջունել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը սիրահայերին համահայկական կարևորագույն խնդիր է:
Ուսանողության միջազգային տոնի կապակցությամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար, որին մասնակցել են Երևանի և մարզերի բոլոր բուհերի և կրթական հաստատությունների ուսանողները: Հաղթողներն ու մրցանակակիրները ՀԱՕԿ նախագահի կողմից արժանացել են մեդալների , գավաթների ու դրամական խոշոր պարգևների:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv