Այսօր մեկնարկում է Հայաստան Համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի՝ Իմ Արցախը խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքների համար տների կառուցմանը: Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22-ին եւ կհեռարձակվի 12-ժամյա ուղիղ եթերում: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որ այդ կապակցությամբ Գագիկ Ծառուկյանը խոշոր չափի գումար է նվիրաբերելու հիմնադրամին: Ծառուկյանը նաեւ Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ է արել միանալ դրամահավաքին եւ Արցախի համար կատարել գոնե նվազագույնը, որ կարող ենք և պարտավոր ենք անել յուրաքանչյուրս:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Խուլերի մշակույթի և սպորտի մարզապալատում կայացել է հայկական բազկամարտի հիմնադիր ու երախտավոր Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ավանդական մրցաշարը, որին մասնակցել է ավելի քան 500 մարզիկ: Մրցաշարին անձամբ ներկա է եղել նաև ՀԱՕ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այս մարզաձևում լուրջ հաջողություններ է գրանցել՝ դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv