Սեպտեմբերի 1-ը հիշարժան է հատկապես կյանքի նոր փուլ մտնող մանուկների համար: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, չի մոռացել նրանց ու բազմաթիվ նվերներ է նախապատրաստել առաջին դասարան հաճախող փոքրիկների համար: Ուշադրության կենտրոնում առաջին հերթին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներն են: Վաղ առավոտից հիմնադրամը դպրոցական պայուսակներ և առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ է նվիրաբերել մարզի սահմանապահ գյուղերի բոլոր դպրոցների առաջին դասարանցիներին: Մարզի բնակիչները, որոնք բազմաթիվ անգամներ են ականատես եղել Գագիկ Ծառուկյանի աջակցությանը, առաջին հերթին կարևոր են համարել անտեսված չլինելու և բարերարի ուշադրությանն արժանանալու փաստը: Նրանց գնահատմամբ՝ ԲՀԿ առաջնորդը յուրաքանչյուր անգամ գործով է ապացուցում, որ մշտապես սահմանին ապրող մարդկանց կողքին է:
Գիտելիքի և դպրության տոնն առանձնակի ոգևորությամբ են նշել Առինջի «Կոլյա Ծառուկյանի» անվան միջնակարգ դպրոցում: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ամռան ամսիներին կրթօջախն ամբողջությամբ նորոգվել է ու համալրվել նոր գույքով և ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով: Դպրոցի սաներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շնորհավորել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորել է դպրոցական տարիների ընթացքում ստանալ գիտելիքների առավելագույն պաշար, մշտապես բարձր պահել կրթօջախի պատիվն ու դառնալ հայրենիքի արժանի զավակներ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv