Հայաստանի ամենախոշոր մթերող Երևանի «Արարատ» Կոնյակի գինու օղու կոմբինատը սեպտեմբերի 16-ից սկսել է խաղողի լայնածավալ մթերման աշխատանքները: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, մթերման մեկնարկից առաջ հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, անձամբ հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով և լուծում տվել դրանց: Գագիկ Ծառուկյանը կոմբինատի տնօրինությանը հանձնարարել է մթերման ամբողջ ընթացքում առաջնորդվել բացառապես արդարության սկզբունքով՝ յուրաքանչյուր հարցում ընդառաջ գնալով խաղողագործներին:
Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայ ինքնության պահպանմանը. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, արդեն 2 տարի անընդմեջ, բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Նախորդ տարի հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: 18 հոգուց բաղկացած լիբանանահայ ուսանողների 2-րդ խումբն արդեն Հայաստանում է: ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել երիտասարդների հետ՝ տեղեկացնելով, որ հիմնադրամը փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձը:
Հարգելի՛ հեռուստադիտողներ։ Կենտրոն հեռուստաընկերության հեռարձակման նոր պայմանների հետ կապված, խնդրում ենք փոփոխել Ձեր արբանյակային ընդունիչների հաճախությունները՝
Եվրոպա և Ռուսաստան՝

Satellite - HOT BIRD - 130 C
Tp 5
Frequency - 12520 MHz
Polarization -Vertical
S/R (Symbol Rate) - 27500
FEC (Frequency Error Correction) - 3/4 , Mod- DVB-S
Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա`

Satellite - Galaxy 190 E
Frequency - 12028 MHz
Polarization - Horizontal
S/R (Symbol Rate) - 22000
FEC (Frequency Error Correction) - 3/4 , Mod- DVB-S, TP 27
Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, ԱՄԷ
հեռուստադիտողներին տեղեկացնում ենք, որ Կենտրոն հեռուստաալիքի
ազդանշանը հասանելի է նաև `

Satellite -EXPRESS AM6, 530E (Yahsat 1A դիրքից)
Frequency - 12594 MHz
Polarization - Vertical
S/R (Symbol Rate) - 27500
FEC (Frequency Error Correction) - 2/3 , Mod- DVB-S
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv