Մայրության և գեղեցկության տոնի առիթով, ավանդույթի համաձայն, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հիշարժան անակնկալների մի ամբողջ շարք է մատուցել մեր երկրի տասնյակ հազարավոր կանանց: Տասնյակ մեքենաներ ուղեւորվել են մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր շրջաններ՝ տոնական շունչ սփռելով մեր երկրի տարբեր անկյուններում: Կանանց միջազգային տոնի առիթով Գագիկ Ծառուկյանի անունից քնքշաբույր վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել բոլոր կանայք:

Նվիրիր սեր ու կստանաս բազմապատիկը: Սիրո և հոգատարության ինքնատիպ այս դրսևորմամբ է, որ հայ կինն իրեն ուշադրության կենտրոնում է զգում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վաղ առավոտից հանրապետության ամբողջ տարածքում շարունակել է Կանանց միջազգային օրվան նվիրված անակնկալները: Քնքշության և սիրո խորհրդանիշ երփներանգ վարդեր ու գեղեցիկ սեռին ուղղված մեծարանքի խոսքեր. 100-ավոր երիտասարդներ ամբողջ օրվա ընթացքում երջանիկ ակնթարթներ են պարգևել ինչպես քաղաքամայր Երևանում, այնպես էլ մարզերում բնակվող կանանց և աղջիկներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։