×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2018
Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2018 23:45

Էպիկենտրոն 18.07.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2018 21:25

Երևի, մաս 96

Published in Երևի

Արմավիր քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալ  այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել: Նրանք օրեր առաջ մի քանի լրատվամիջոցով հայտարարություն էին տարածել՝ ցանկանալով կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց բարձրաձայնած խնդրի  վրա:  Դատապարտյալները հայտարարության մեջ խնդրել էին հանդիպում   վարչապետի ներկայացուցչի հետ  և որ ամենակարևորն է՝  կազմակերպել քննարկում համաներման հարցի վերաբերյալ, այլապես հացադուլ կհայտարարեն:   Դատապարտյալներն այսօր զանգահարել են Էպիկենտրոն՝  խնդրելով բարձրաձայնել իրենց  մտահոգող խնդիրը: Նրանք հայտնել են , որ ցանկանում են հանդիպել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ով պարբերաբար ԱԺ-ում բարձացնում է համաներման հարցը: VIDEO ARTUR

Աղմկահարույց զարգացում՝ Սասնա Ծռերի գործով: Այսօր շարունակված դատական նիստում Պավել Մանուկյանը հայտարարել է, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ Էդվարդ Գրիգորյանը: Իսկ ահա ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատի բացելու հեղինակը, ըստ Մանուկյանի՝ կրկին ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ Մխիթար Ավետիսյանը: Էդվարդ Գրիգորյանը և Մխիթար Ավետիսյանը դատարանի որոշմամբ ազատության մեջ են, իսկ Արմեն Բիլյանը գտնվում է կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում Էդվարդ Գրիգորյանն ու Մխիթար Ավետիսյանն ասել են, որ Պավել Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում, իսկ Վարուժան Ավետիսյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ Պավել Մանուկյանի հայտարարությունը ընդհանուր խմբի հետ համաձայնեցված չէ և ընդհանուր տեսակետ չի արտահայտում:

Պատերազմից փրկված մոտ 9000 սիրիահայերի համար կբարելավվի առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիությունը: Ազդարարվել է Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում ծրագրի սկիզբը: Այս տարվանից մինչև 2021 թվականը, IRIS ծրագիրն իր ներդրումը կունենա ինտեգրացիայի քաղաքականության մեջ: Այն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը: Ծրագրի իրականացման համար Եվրամիությունը հատկացրել է 3 միլիոն եվրո:

Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2018 20:26

Անցուդարձ 18.07.2018

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 18.07.2018

Published in Մուլտիկնիկ

Տնտեսության  ճիշտ կառավարման մոդելի  և վստահության  դեպքում Սինգապուրյան  հրաշքը կարող է իրատեսական լինել նաև Հայաստանում:  Մշտապես կարևոր համարելով երիտասարդների ներգրավածությունը  քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներում՝           ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով   Հայաստան  ժամանած Սինգապուրի հեղինակավոր պատվիրակության անդամները երիտասարդների համար մաստեր կլաս են անցկացրել:  Արդյունավետ կառավարում և առաջնորդություն, Սինգապուրի փորձը խորագրով մաստեր կլասի ժամանակ Սինգապուրից ժամանած փորձագետները, քաղաքական գործիչները,  հայտնի տնտեսագետներն  ու ֆինանսիստները   ներկայացրել են Սինգապուրի արագ զարգացման ճանապարհը և պատասխանել են երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Մաստեր կլասին ներկա են եղել նաև ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։