Items filtered by date: Շաբաթ, 07 Նոյեմբերի 2020
Շաբաթ, 07 Նոյեմբերի 2020 22:45

Էպիկենտրոն 07.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են»,- րոպեներ առաջ գրել է Արծրուն Հովհաննիսյանը:Նա այսօր մի քանի գրառում է կատարել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:«Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն»,-գրել է ՊՆ ներկայացուցիչը՝ ընդգծելով.այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն: Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում հայակկան ուժերը գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք: Օրվա ընթացքում Ստեփանակերտն ու Շուշին ծանր հարվածներ են ստացել: Արցախի մայրաքաղաքում անվտանգային միջոցառումներ են իրականացվել:

Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինն այսօր քննարկել են Ղարաբաղի հարցը: Նախագահները լուրջ մտահոգություն են արտահայտվել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ բախումների և դրանում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ: Ֆրանսիացի երեք տասնյակից ավելի պատգամավորներ էլ կոչ են արել երկրի նախագահին՝ հրաժարվել չեզոքությունից և ճանաչել Արցախի անկախությունը:

Մինչև Թեհրանը կրկին ընդգծում է՝ ծայրահեղական խմբավորումների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, ադրբեջանցի պատգամավորը Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրում է ահաբեկիչների տարանցումն ապահովելու համար: Այս հայտարարության պատճառով Թեհրանը կարող է բողոքի նոտա հղել Բաքվին: Թուրքիայի մեջլիսի պատգամավորն էլ Ֆրանսիան ավազակապետություն է անվանել՝ մահմեդականների շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին:

Շաբաթ, 07 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 07.11.2020

Published in Անցուդարձ

Հայրենիքին ծառայելու համար տարիքը խոչընդոտ չի կարող լինել: Սա իրենց նախաձեռնությամբ ապացուցում են նաև առաջնագծի ամրությանը նպաստող երեխաները: 11-ամյա Արշակն արդեն հասցրել է մի քանի տասնյակ գիրք վաճառել: Ամբողջ հասույթն այժմ համահայկական հիմնադրամի հաշվեկշռին է:

 

Պատերազմի օրերին շատ արագ տարածվեց մի լուսանկար, որն արված էր Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում:Կադրում երեք ժպտացող տղաներ էին: Նրանցից ավագը մի քանի օր առաջ Երևան է եկել:«Էպիկենտրոն»-ը հանդիպել է տղայի հետ:Զրույցը հաջողվել է միայն Արսենի պայմանը կատարելուց հետո:

 

Ֆրանսիացի երեք տասնյակից ավելի պատգամավորներ Արցախի ճանաչման համար նամակով դիմել են երկրի նախագահին: Խորհրդարանականները Էմանուել Մակրոնին կոչ են անում հրաժարվել չեզոքությունից:Ֆրանսիայի Կորսիկա երկրամասի ասամբլեան ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև: Իսպանական Կորունյա քաղաքն էլ դատապարտել է ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ընդդեմ Արցախի: Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում նաև օվկիանոսի մյուս ափում:Ամերիկահայերի ճնշման ներքո՝ լոբբիստական հայտնի ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։