Հոգեբան Կարինե Նալչաջյանը խորհուրդ է տալիս անգամ տանը հոգեկան բավարարվածություն ունենալու համար զբաղվել օգտակար գործերով: Այս բավական բարդ ու սթրեսածին իրավիճակը հաղթահարելու համար նաև խորհուրդ է տրվում զբաղվել մարմնամարզությամբ, օգտագործել առողջ և օգտակար սնունդ: Մասնագետների պնդմամբ՝ կորոնավիրուսից հետո կյանք, այնուամենայիվ, կա, իսկ սթրեսից առանց ավելորդ քաշի դուրս գալու համար անհրաժեշտ է չմոռանալ նաև առողջ ապրելակերպի մասին:
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների վերջնական արդյունքները: Հայտարարություն է տարածել նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Օմբուդսմենը ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ողջ գործընթացին հետևել է արտակարգ ռեժիմով:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է վիրուսակիր քաղաքացիների հետ շփված անձանց հեռախոսազանգերով տեղորոշելու մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած նախագծին: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ընդգծել է, որ թեև համաճարակի ժամանակ գաղտնիության պահպանման իրավունքի սահմանափակումները կարող են թույլատրելի լինել, սակայն կառավարությունը պետք է ապահովի, որ այդպիսի սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ:
«Հայաստանն ընդունել է հակաճգնաժամային 9 միջոցառում, բայց մենք հասկանում ենք, որ դրանք համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ»,- կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Ըստ երկրի ղեկավարի՝ աշխատատեղերի ստեղծումը խթանող գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու դրանց ծավալների մեծացումն է:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես սահմանամերձ Տավուշի մարզը: Հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին և տարեցներին:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես սահմանամերձ Տավուշի մարզը: Հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին և տարեցներին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv