Ավարտվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակության այցը Հռոմ: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի մանրամասները:
Հռոմում շարունակվում է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովը: Երեկ տեղի է ունեցել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մասնակցել է նախագահի ընտրությանը: Այսօր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Հռոմում է գտնվում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ՀԱՕԿ-ի պատվիրակությունը մասնակցելու է Եվրոպական միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությանը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է մի շարք պաշտոնատար անձանց և Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնվել է ուսանողների միջազգային օրը: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը յուրօրինակ անակնկալների մի ամբողջ շարք են մատուցել ավելի քան 10-ը հազար երիտասարդների: Ավանդույթի համաձայն՝ տոնին ներկա է գտնվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv