Ֆիլմի տեսքով ամփոփվել է ՀԱՕԿ-ի 2013թ.-ի գործունեությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է ձևավորված ավանդույթը: Նորակառույց Փարավոն համալիրում երեկ տեղի է ունեցել մրցաշրջան 2013-ի մեդալակիր մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Անցնող տարում մեր մարզիկները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ 129 մեդալ են նվաճել: Դափնեկիր մարզիկները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից դրամական խոշոր պարգևների են արժանացել, իսկ ահա 2013թ-ի Հայաստանի լավագույն մարզիկ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանին ՀԱՕԿ նախագահը Երևանի կենտրոնում բնակարան է նվիրել: Լավագույն տասնյակում տեղ գտած մյուս 9 մարզիկն էլ Գագիկ Ծառուկյանի կողմից ավտոմեքենաներ են նվեր ստացել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv