ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության նորընտիր անդամների հետ: Բարձր գնահատելով կառույցի դերը Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման և հայապահպանության գործում՝ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ մշտապես պատրաստ է սատար կանգնել համահայկական կարևոր ծրագրերի իրականացմանը:
Աշխարհի տարբեր լեզուներով՝ խաղաղության և մարդասիրության մասին. պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած աշխարհահռչակ ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախումբը հանդես է եկել ՙԽաղաղություն մոլորակին՚ համերգային նախագծով: Ծրագիրն ամբողջությամբ իրականցվել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ավելի քան 2 ժամ տևողությամբ համերգային ծրագրին, ի թիվս տարբեր հյուրերի, ներկա են եղել նաև Ծառուկյան ընտանիքի ներկայացուցիչները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv