Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հրավերով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 24-26-ը աշխատանքային այցով եղել է Լիբանանի Հանրապետությունում: Հայրենական սպորտի ղեկավարին առաջինը ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Գագիկ Ծառուկյան բարերարի՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում կատարած մեծածավալ աշխատանքը՝ նշելով, որ նա լիբանանահայության շրջանում մեծ հեղինակություն վայելող անձնավորություն է: ՙՅուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի հնարավորություն սահմանում նպաստել Հայրենիք-Սփյուռք՚ կապի ամրապնդմանը՚,-իր հերթին ասել է Գագիկ Ծառուկյանը և հայտնել, որ իր կողմից 500.000 դոլար է նվիրաբերում սիրիահայ համայնքին և Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությանը:
Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ու հանդիսապետությամբ երեկ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ Նոր Հաճն քաղաքում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը: Նորակառույց եկեղեցու օծման արարողությանը ներկա է եղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար անձինք, պատգամավորներ, գործարարներ, մարզիկներ, դեսպաններ, հարյուրավոր հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv