ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ՝ ,Եդինայա Ռոսիաե խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը և պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, մեկ րոպե լռությամբ հարգել 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակը: Եդինայա Ռոսիա խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը ևս մեկ անգամ դատապարտել է 103 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը:

Այս տարի լրացել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև ստորգրված համագործակցության հուշագրի 10-ը տարին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ: Քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական-գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական, միջկուսակցական և միջխմբակցային կապերը խորացնելու վերաբերյալ հարցեր: Սերգեյ Նեվերովն ասել է, որ արտահերթ ընտրություններից հետո էլ ԲՀԿ-ի հետ հարաբերությունները կշարունակվեն և համոզմունք հայտնել, որ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն:

Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայ ինքնության պահպանմանը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, արդեն 3 տարի անընդմեջ, բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի Բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: Հավատարիմ մնալով խոստմանը՝ ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամն այս տարի ևս փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձավճարը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« July 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։