Բարգավաճ Հայաստան Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: ԲՀԿ ղեկավարն անդրադարձել է ինչպես արձանի բացման նպատակին և հայ-ուկրաինական հարաբերություններին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին:
Երևանի Օղակաձև զբոսայգում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված ուկրաինացի հռչակավոր բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ և ժողովրդագետ Տարաս Գրիգորևիչ Շեվչենկոյի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա են եղել Գագիկ Ծառուկյանը, Ուկրաինայի Արտաքին Գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեյ Զայացը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինը: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Շևչենկոյի արձանը երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է, որը մշտապես կհիշեցնի հայ-ուկրաինական դարավոր բարեկամության մասին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv