Այս տարի արագահաս սրբի՝ Սուրբ Սարգսի տոնը,որը հայ առաքելական եկեղեցին հռչակել է որպես Երիտասարդների օրհնության օր,նշվել է առանց ավանդական միջոցառումների: Ամենամյա քայլերթը տեղի չի ունեցել: Եկեղեցիներում մատուցվել է Սուրբ պատարագ, ապա հոգեհանգստայան կարգ՝ ի հիշատակ պատերազմում նահատակված երիտասարդների:
Գիշերը տեղացած և առավոտյան շարունակվող առատ ձյունը մայրաքաղաքում մի շարք խոչընդոտներ է առաջացրել: Վարորդները դժգոհել են քաղաքապետարանի աշխատանքից՝ նշելով, որ ճանաապարհներիի երթևեկելի հատվածները մաքրված չեն, շատ տեղերում անգամ աղ կամ ավազ չեն ցանել: Ձնամաքրման աշխատանքներից բողոքել են նաև հետիոտները: Չնայած դժգոհություններին, քաղաքային իշխանությունը պնդում է՝ աշխատանքները սկսվել են դեռ գիշերվանից:
Աղդամում այսօրվանից աշխատանքն է սկսել հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Բացմանը մասնակցել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության փոխնախարարներն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Ի՞նչ սպասել ռազմական այս նոր ստորաբաժանման առկայությունից: Թեմայի շուրջ «Էպիկենտրոն»-ը զրուցել է փորձագետների հետ: Մասնագետների գնահատմամբ՝ դիտարկման կենտրոնն առաջին քայլն է լինելու Արցախի օկուպացված շրջաններում թուրքական բազաներ ստեղծելու համար:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վաղը կավարտի մրցաշրջան 2021-ի առաջին ուսումնամարզական հավաքը: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մեր ընտրանին 2 շաբաթից ավելի է՝ մարզվում է Աբովյանի մարզաբազայում: Հետաձգված մրցաշարերն ու անորոշության մեջ գտնվող մրցաշրջան 2021-ը բազմաթիվ դժվարություններ են առաջացրել նաև ծանրորդների համար: Չնայած դրանց՝ թե՛ մարզիկները ,թե՛ մարզչական շտաբը հույս ունեն պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում մեկնաբանել է Շուշիի մասին ԱԺ-ում արած իր հայտարարությունը: Վարչապետը նշել է, որ քաղաքի հայկական չլինելու մասին խոսքը կարգավիճակի, այլ ոչ թե ծագումնաբանության կոնտեքստում էր: Իսկ իր հայտարարության շուրջ աղմուկի համար նա մեղադրել է լրատվամիջոցներին:
Մեր տեսանյութը հադրութցի Մարիամի մասին է: 20-ամյա աղջիկը պատերազմի հետևանքով ստիպված լքել է թշնամուն անցած հայրենի տունն ու ընտանիքի հետ ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան: Առինջում բնակվող Մարիամն այժմ սրբիչներ է կարում, վաստակած գումարով փորձում թեթևացնել ընտանիքի հոգսը:
«Չեմ սիրում, երբ ինձ հերոս են ասում».Վարդան Վարդանյանը նեղսրտում է, որ մինչեւ վերջ չի կարողացել մնալ մարտադաշտում: Վիրավորվել է, այժմ վերականգնողական ինտենսիվ կուրսեր է անցնում: Վարդանն այլևս շարք չի վերադառնա, փոխարենը սկսել է հոբին մասնագիտության վերածել: Ապագա ծրագրերի մասին նա պատմել է մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv