Items filtered by date: Ուրբաթ, 16 Օգոստոսի 2019
Ուրբաթ, 16 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 16.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի Աղյուսագործների 86 հասցեի 4 ընտանիքներ 4 ամիս է՝ չեն կարողանում օգտվել կոյուղուց: Նրանց խոսքով կոյուղագիծը փակել են իրենց հարևանությամբ բնակվող Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավանի նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանը: Բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարան, որը անգործություն է դրսևորել: Նրանց հետ այսօր հանդիպել են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: «Մենք ունենք պարալիզացված քաղաքային իշխանություն», - հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում չէ, որպեսզի այն մակագրվի որևէ դատավորի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ «Եթե ոչ այսօր, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի գործը կամ դրա հավելվածը կուղարկվի Երևանի դատարան, ու համապատասխան ընթացակարգը կիրականացվի», - հավելել է Փոլադյանը։ Այս հայտարարությունները դատական դեպարտամենտի ղեկավարն արել է դատավորների ընդհանուր ժողովից հետո, որը քվորումի բացակայության պատճառով այսօր չի կայացել:

Աղբահանություն, կանաչապատում, քաղաքային տրանսպորտ, վթարային շենքեր և ոչ միայն: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներն այսօր ամփոփել են 10 ամիսներին կատարած աշխատանքը և հակիրճ ներկայացրել այն խնդիրները, որոնք խմբակցության համար առաջնային են եղել: Անցած ամիսների ընթացքում ավագանու ԲՀԿ խմբակցությունը կոնկրետ խնդիրներ մատնանշող ավելի քան 70 գրավոր նամակ է ուղղել քաղաքային իշխանությանը, որոնցից ընդամենը 15-ն է դրական լուծում ստացել: Խմբակցության անդամները իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքային իշխանության գործելաոճի կամ անգործության վերաբերյալ: Նրանց խոսքով՝ քաղաքը աղբի մեջ կորած է, երևանցիները խաբված են, և բնակիչների առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնց քաղաքային իշխանությունը այդքան էլ լուրջ չի վերաբերվում: Ավագանու անդամներն անդրադարձել են մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող թիվ մեկ խնդրին՝ աղբահանությանը, խոսել վարչապետ-քաղաքապետ ՖԲ ուղիղ եթերում հեռարձակված հանդիպման մասին:

2020 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ թեկնածուները փորձում են ամրապնդել դիրքերը: Դոնալդ Թրամփի կառավարման ընթացքում գոնե մեկ օր ԶԼՄ-ները հանգիստ չտվեցին շիկահեր միլիարդատիրոջը՝ հատկապես քննադատելով նրա արտաքին քաղաքականությունը: Օբամայի նախագահության օրոք Իրանի հետ միջուկային պայմանագրի խզում, Կուբայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների չեղարկում, լարված հարաբերություններ ավանդական դաշնակիցների և գործընկերների հետ: Սա արտաքին քաղաքական ներկայացվող անհաջողությունների ընդամենը մի մասն է: Եվ ահա ընտրությունից մոտ մեկ տարի առաջ Թրամփը որոշել է ցնցել ամերիկացիներին և գնել ԱՄՆ-ի համար աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան: Եթե գործարքը կայանա, ապա Միացյալ Նահանգները կշրջանցի Կանադային և կդառնա մեծությամբ 2-րդ երկիրը Ռուսաստանից հետո:

Արժևորել հայ մեծերի ու երախտավորների թողած հարուստ ժառանգությունը և նրանց հանդեպ սերմանել հարգանք դպրոցահասակների շրջանում: Աբովյանցի բազմաթիվ աշակերտներ ցանկություն են հայտնել այցելել մայրաքաղաքի թանգարաններ ու Կոմիտասի անվան պանթեոն և ծանոթանալ հայ գրականության ու Հայոց պատմության ականավոր գործիչների կյանքին ու գործունեությանը: Կրթական-դաստիարակչական ուղղվածություն ունեցող խոշորամասշտաբ նախաձեռնությունը կյանքի կոչելու խնդրանքով՝ դպրոցականները դիմել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին և անմիջապես դրական պատասխան ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։