Items filtered by date: Շաբաթ, 21 Հուլիսի 2018
Շաբաթ, 21 Հուլիսի 2018 22:25

Էպիկենտրոն 21.07.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 21 Հուլիսի 2018 20:20

Անցուդարձ 21.07.2018

Published in Անցուդարձ

Նախկին բռնցքամարտիկ, սպորտի վարպետ, գործարար Հովհաննես Հովսեփյանը իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա ՝ հետամուտ լինելով  Գագիկ Ծառուկյանի կոչին պատրաստ է կանգնել բռցքամարտի կողքին և մարզաձևի զարգացման նպատակով  ներդնել տարեկան առնվազն 300.000 դոլար:

Վազք հանուն խաղաղության. 2016 թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճելուց հետո մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը Մարսելից վազքով հասել է Երեւան՝ հաղթահարելով մոտ 4550 կմ: Լեռնագնացն այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եվ լիազոր դեսպանի հետ վազել է վերջին 6 կմ-ը ՝ հասնելով Հանրապետության հրապարակ: Վազքը մեկնարկել է ապրիլի սկզբին: Ի՞նչպիսի ճանապարհ է անցել Խաչադուրյանը եվ ի՞նչ ուղերձ է բերել երիտասարդներին:

2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին մեր երկրի անտառային և բուսածածկ տարածքներում արդեն գրանցվել է հրդեհի 650 դեպք՝ 20.06 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով հանրապետությունում անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Հրդեհավտանգ իրավիճակները, ըստ նախարարության, մեծ մասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:

Կապուտակ Սևանը ճահճացման վտանգի առաջ է կանգնած: Ջրիմուռների շատացման պատճառով ջուրը կանաչ երանգ է ստացել: Երևույթը, որն անվանում են լճի ծաղկում, առաջանում է ամեն տարի: Այս տարի, սակայն, ծաղկումն աննախադեպ է և մտահոգիչ: Խնդրի մասին ահազանգել է բնապահպան Կարինե Դանիելյանը:

Շաբաթ, 21 Հուլիսի 2018 17:33

Երևանը վերածվել է աղբաքաղաքի

Աղբով լցված ամաններ, գարշահոտ: Այսպիսի պատկեր է Երևանի գրեթե բոլոր բակերում, փողոցներում, և ծայրամասում: Սարսափելի վիճակ է Հաղթանակ թաղամասում, տեղի բնակիչներն արդեն տարիներ շարունակ շնչում են ընդամենը մի քանի մետր վերև գտնվող ապօրինի աղբանոցից եկող ծուխը: Մեր նկարահանող խումբն այսօր այցելել է Սիլիկյան թաղամասի հարակից տարածքում գտնվող աղբանոց, որտեղ առանց դիմակների գնալն ուղղակի վտանգավոր է առողջության համար: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել իրավապահներին, որպեսզի պարզի, թե Սանիտեկին ինչպես է հաջողվել այդտեղ ապօրինի աղբանոց կառուցել: 4-րդ գյուղի բնակիչները բողոքել են նաև, որ Սանիտեկը շաբաթներ շարունակ աղբահանություն չի իրականացնում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։