Items filtered by date: Երկուշաբթի, 04 Փետրվարի 2019
Երկուշաբթի, 04 Փետրվարի 2019 23:00

Էպիկենտրոն 04.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանը ևս միանում է աշխարհում կազմակերպվող միջացառումներին: «City of smile» կամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի այսօրվա միջոցառման նպատակն է բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը, խրախուսել հիվանդության կանխարգելումն ու վաղ ախտորոշումը: Նախաձեռնության հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, հիմնադրամի բարեկամներ, նվիրատուներ:

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանն այս անգամ ևս մասնակցել է դատական նիստին: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին: Հիշեցնենք` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 18-ի որոշմամբ բավարարվել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մեծանում են քաղցկեղային հիվանդությունների դեպքերը: Դրանցից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս շատ շարժվել, զբաղվել մարմնամարզությամբ, քիչ նստել, օգտագործել բնական սննդամթերք: Հայաստանում մեծացող թվերի հետ բժշկի գնացողներն էլ են շատացել: Մասնագետները մտահոգություն են հայտնում` քիչ չեն նաեւ քաղցկեղը տնայնագործ եղանակով բուժող մարդիկ, որոնք չեն բուժում ու կանխարգելում չարորակ հիվանդությունը, այլ հակառակը: Ըստ մասնագետների՝ դա ժամանակի անիմաստ կորուստ է, որն արագացնում է գոյացության աճը:

Բողոքի են դուրս եկել տնտեսվարողները: Նրանք դժգոհում են, որ «Աշտարակ կաթ» ընկերության առաքիչները կաթնամթերքն առաքել են, իրենք` կանխիկ վճարել, մինչդեռ այսօր «Աշտարակ կաթն» իրենց մեղադրում է կաթնամթերքը գնելու ու չվճարելու համար: Տնտեսվարողները հաշիվ-ապրանքագրերը ստացել են, բայց ընկերությունից կանխիկացման թղթի երես չեն տեսել: Խանութներն ընկերությունից նույնիսկ կիրակի օրերին են ապրանք ստացել, բայց տնտեսվարողներն այն զրպարտություն են համարում եւ հայտնում` կիրակի «Աշտարակ կաթի» ու իրենց միջեւ որեւէ շփում չի եղել: Գործը նույնիսկ դատարան է հասել, բայց 2000-ից ավելի տնտեսվարողները դեռ պայքարում են, իրենց խոսքով՝ անարդարության ու խարդախության դեմ:

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է անժամկետ հացադուլը: Այս անգամ Գալստյանը հացադուլն անում է Ազգային Ժողովի բակում: Տարածքի ոստիկանները նրան տեղեկացրել են, որ խորհրդարանի բակում վրան տեղադրել ու պաստառներ փակցնել չի կարելի: Ռեժիսորն ասել է, որ կհետևի կարգ ու կանոնին և այդ տարածքում կմնա մինչև երեկոյան ութը, ապա հավանաբար մատենադարանի մոտ կտեղադրի վրանն ու կգիշերի այնտեղ: Հիշեցնենք, որ դեռ տարեվերջին կինոռեժիսորը երկու ամիս հացադուլ էր անում ու պահանջում նախարարությունից կատարել իր հետ կքնված պայմանագիրը: Այն է` ֆիլմի նկարահանման և հետարտադրական ընթացքի համար վճարել խոստացված գումարը: Նախարարությունը պարզաբանել է, որ իր լիազորություններից դուրս է Գալստյանի պահանջը, իսկ կինոկենտրոնը լռում է: Օրենսդիրի բակում հացադուլ սկսած ռեժիսորին  մոտեցել  ու նրա խնդրով հետաքրքրվել է միայն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու խոստացել հարցը բարձրացնել վերին օղակներում: 

Կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքները սկսվել են: Տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարանը տեղակայվելու է Արարատի մարզի Դաշտավան համայնքում: Որոշված է նաև անունը, էկո-այգին կոչվելու է «Ապշանք»: Ինչպես նշված է ծրագրում, այգու հիմնադրման հիմնական նպատակն է մարդուն գրավել ու հետ բերել դեպի բնություն: «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանն այսօր նշել է, որ այն դառնալու է հանգստի յուրահատուկ վայր: Մինչ այդ մաքսայինում փորձում էին պարզել, թե կոկորդիլոսի ձուն ներկրելու են թռչնի՞ անվան տակ, թե՞ կենդանու: «Էպիկենտրոն»- ի հետ զրույցում ՊԵԿ-ից հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում հարցին կարող են անդրադառնալ միայն մաքսազերծման կոդը տրամադրելուց հետո, այդպես է պահանջում կարգը:

Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայացած և ԱՊՀ ամբողջ տարածքում մեծ հեղինակություն վայելող «Լիգա սմեխա» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացնող «Մուլտի Արմյանե» թիմը պատվով է ներկայացրել մեր երկիրը և հաղթանակով է վերադարձել Հայաստան: Փառատոնին մասնակցող 245 թիմերից եզրափակիչ փուլ են անցել 14 -ը, որոնց թվում է նաև «Մուլտի Արմյանե» թիմը: Անցնելով եզրափակիչ փուլ՝ «Մուլտի Արմյանեն» կմասնակցի «Լիգա սմեխա» փառատոնի գալա համերգին: Միջազգային հեղինակավոր փառատոնին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար թիմի ամբողջ ծախսերը հոգացել է «Մուլտի գրուպ» կոնցեռնը, և թիմը Օդեսա է մեկնել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայացած և ԱՊՀ ամբողջ տարածքում մեծ հեղինակություն վայելող «Լիգա սմեխա» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացնող «Մուլտի Արմյանե» թիմը պատվով է ներկայացրել մեր երկիրը և հաղթանակով է վերադարձել Հայաստան: Փառատոնին մասնակցող 245 թիմերից եզրափակիչ փուլ են անցել 14 -ը, որոնց թվում է նաև «Մուլտի Արմյանե» թիմը: Անցնելով եզրափակիչ փուլ՝ «Մուլտի Արմյանեն» կմասնակցի «Լիգա սմեխա» փառատոնի գալա համերգին: Միջազգային հեղինակավոր փառատոնին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար թիմի ամբողջ ծախսերը հոգացել է «Մուլտի գրուպ» կոնցեռնը, և թիմը Օդեսա է մեկնել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։