Items filtered by date: Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2019
Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 26.09.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2019 19:59

Էպիկենտրոն 26.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2019 19:26

Dr. Դավիթ 26.09.2019

Published in Dr. Դավիթ

Ավարտվել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը: Զորավարժությանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, Ոստիկանության, Զինված ուժերի և ԱԻՆ փրկարար ծառայության մոտ 2000 ծառայողներ: Համաձայն վարժանքների սցենարի՝ հանրապետության տարածք ներթափանցած ահաբեկչական խմբավորումները փորձել են հատել երկրի պետական սահմանը: ԱԱԾ-ն ուժային մյուս գերատեսչությունների ստորաբաժանումների հետ վնասազերծել է ահաբեկիչներին: Օպերացիայի լավագույն մասնակիցները պարգևատրվել են:

Այսօր լրանում է Կոմիտաս վարդապետի 150 ամյակը: Վարդապետի թանգարան են այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, մշակույթի գործիչներ, քաղաքացիներ: Վեհափառը հոգեհանգստի կարգ է մատուցել: Կենտրոնական բանկն էլ շրջանառության մեջ է դրել Կոմիտասի 150-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:

Կառավարության որոշմամբ՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրաբերվել է պետությանը՝ շենք -շինությունների ներսում առկա ամբողջ գույքով: Հյուրանոցը պատկանում է մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների և անտառապահների աշխատավարձը: Նիստից հետո լրագրողների հարցերին են պատասխանել Առողջապահության նախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին:

Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է Միացյալ Նահանգներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենց ոտքի տակ քանդող եկեղեցականներին ծնկի են բերելու: Գարեգին 2-րդը պատասխանել է «Էպիկենտրոն»-ի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է այդ հայտարարության վերաբերյալ պարզաբանում պահանջել վարչապետից: Կաթողիկոսը մտահոգիչ է համարել վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները:

Այսօր տրվել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի միջոցով Կառավարությունը կարողանալու է ապակենտրոնացնել հանրային ծառայությունները կենտրոնից մարզեր՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածները: Միջոցառմանը ներկա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ Կառավարությունը մտադիր է շարունակել համայնքների խոշորացման ծրագիրը: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ կառավարությունն այժմ սահմանում է մեխանիզմներ, որ համայնքների միավորումը ստիպողաբար չլինի: Պապիկյանն անդրադարձել է նաև Վայոց Ձորի մարզպետի հրաժարականի հայտարարությանն ու դրան նախորդած աղմկոտ միջադեպին:

«Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է»,- նշել է Փաշինյանը՝ կոչ անելով իր գործընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- աշխարհի ամենահեղինակավոր ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի՝ 27 րոպե տևած ելույթի կարևորագույն ուղերձներն առանձնացրել է Վարդան Հովսեփյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։