Items filtered by date: Երեքշաբթի, 03 Նոյեմբերի 2020
Երեքշաբթի, 03 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 03.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 03 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 03.11.2020

Published in Անցուդարձ

«Ադրբեջանի զինված ուժերը դիմում են պատերազմի վարման արգելված միջոցների»: Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆին: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային անդրաձարձել է նաև Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիր Թորարինսոնը: Նրանք միջազգային կառույցներին ու հանրությանը կոչ են արել չռել և գործել, քանի դեռ ուշ չէ:

 

Այսօր Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի փոքրիկների օրը բավական հագեցած և ուրախ է անցել: Նրանք Մետրոպոլիտենի վարչական շենքում տիկնիկային ներկայացում են դիտել, հետո ճանաչողական շրջայց կատարել մետրոյի կայարաններում, լսել մետրոպոլիտենի պատմությունը:Միջոցառման կազմակերպիչները կարևոր են համարում,որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց մանկությունն ու ժպիտը:

Պարգևավճարներ պետք է լինեն,հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ԱԺ-ում տեղի ունեցած բյուջետային քննարկումների ժամանակ: Երկրի գլխավոր հարկահավաքի խոսքով՝ չնայած պատերազմական ու համաճարակային իրավիճակին՝ անցնող տարին դրական է եղել հարկերի հավաքագրման առումով: Էկոնոմիկայի նախարարն էլ նշել է, որ տնտեսական անկումը լինելու է ընդամնեը 6 տոկոս,իսկ գալիք տարի նախատեսվում է 5 տոկոսանոց աճ:Նա նշել է, որ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գնաճի չի հանգեցնի:

Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են: Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում,կեսօրից հետո գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում՝ Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագծում,ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել: Անտառներում ու ձորերում թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները շարունակվում են: Հայաստանի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, մեր զինուժը «Սմերչ»-ից կրակի տակ է առել Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը:
 

Հայ ցուցարարներին չի բավարարել անգամ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հավանականության մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի երեկվա հայտարարությունը: Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ՄԱԿ-ի հիշատակը:

«Քեզ հետ ենք, Վիեննա»,- այսպես է Հայաստանի վարչապետն արձագանքել երեկ գիշերն Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկությանը,որը խլել է 4 մարդու կյանք,կա 15 վիրավոր:Ավստրիայի կանցլերը երկրում հայտարարել է անվտանգության ամենաբարձր մակարդակը:Իսլամական պետության կողմնակիցները ստանձնել են ահաբեկության պատասխանատվությունը: Սոցցանցերում շրջանառվում է ոչ միայն Թուրքիայի նախագահի հանրահայտ սպառնալիքը եվրոպացիներին, այլև Հայաստանի վարչապետի զգուշացումը Արևմուտքին.«Եթե իրավիճակը ճշգրիտ չգնահատվի,Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում»:

«Իսրայելը միավորել է ուժերը սատանայի հետ». Նիկոլ Փաշինյանը Jerusalem Post-ին տված հարցազրույցում բավականին կտրուկ է արձագանքել Թել Ավիվի կողմից մարդասիրական օգնության առաջարկին: Հայաստանի վարչապետն Իսրայելին մեղադրել է Արցախի հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար: Փաշինյանի խոսքով՝ հրեական պետությունը վաղ թե ուշ ինքն է տուժելու Թուրքիայի կայսերական հավակնություններից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։