Items filtered by date: Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018
Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 23:45

Էպիկենտրոն 19.07.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 21:25

Երևի, մաս 97

Published in Երևի
Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 20:20

Անցուդարձ 19.07.2018

Published in Անցուդարձ

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Մեր ընտրանին նախապատրաստական վերջին փուլը անցկացնում է օլիմպիական ավանում: Այսօր հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտարարել է այն ըմբիշների անունները ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 19:26

Dr. Դավիթ 19.07.2018

Published in Dr. Դավիթ

Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն այսօր ընդունել է Սլովակիայից և Բուլղարիայից ժամանած գործարարների պատվիրակությանը, որի կազմից առողջական խնդիրների պատճառով բացակայել է Սլովակիայի խորհրդարանի Սլովակիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավար Պետեր Մարչեկը: Միքայել Մելքումյանը իր վրդովմունքն ու զայրույթն է արտահայտել Սլովակիայից Իսրայել, ապա Ադրբեջան մահաբեր զենքի արտահանման կապակցությամբ՝ նշելով, որ գործընթացը պետք է դադարեցվի: ԱԺ փոխխոսնակը հյուրերին ներկայացրել է նաև Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված ներդրումային նոր հնարավորութունները:

Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 18:05

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն, այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԱԾ տնօրենը: Արթուր Վանեցյանը խոստացել է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով: Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր հնարավոր թեկնածությանը, Վանեցյանն ասել է՝ ,Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ դեմ չեն լինի իմ թեկնածությանըե:

 

Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 19.07.2018

Published in Մուլտիկնիկ

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մի շարք բարեփոխումներ է կատարել, որոնց մասին իրազեկում է քաղաքացիներին: Կարևոր խնդիրներից մեկը՝ անձնագրային բաժնում հերթերի կուտակումն է: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն Էպիկենտրոնի հետ զրույցում տեղեկացրել է, որ մեկնարկել է մրցույթ: Ցանկանում են հերթագրող նոր սարքեր գնել: Փոփոխություն է կատարվել, օրինակ, նոր անձնագիր ստանալու, կամ հինը փոխելու գործընթացում: Քաղաքացիները կխնայեն ժամանակ, կազատվեն ավելորդ քաշքշուկից,- նշել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը:

Աբովյան քաղաքում բացվել է հայ-սինգապուրյան բարեկամության պուրակ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Սինգապուրից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչները և ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորները տնկել են այգու առաջին սոսիները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Երևանն ու Սինգապուրը կդառնան քույր քաղաքներ՝ միասին աշխատելով ներդրումային խոշոր ծրագրեր Երևան բերելու ուղղությամբ: Սինգապուրյան պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և անձամբ Գագիկ Ծառուկյանին՝ ջերմ ընդունելության համար և արդյունավետ այցի համար:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։