×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 25 Հունվարի 2018
Հինգշաբթի, 25 Հունվարի 2018 23:22

Էպիկենտրոն 25.01.2018

 

Published in Էպիկենտրոն

Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթը նշում է իր 100-ամյա հոբելյանը: Սա մի հոբելյան է, որը վերաբերում է, պատկանում է ամբողջ մեր հայկական մամուլին,- ասել է օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Ժամանակը հայկական սփյուռքի անընդհատ տպագրվող ամենահին օրաթերթն է:

Աննախադեպ նվիրատվություն Հայաստանի Պաշտպանության նախարարությանը: Ամերիկահայ բարերարը 10 մլն դոլարի մոտ մոտ 100 տեսակի բժշկական սարքավորումներ է տրամադրել գերատեսչությանը: Այս չափի նվիրատվությունը առաջին անգամ է: Դրանք անհրաժեշտ զննություն անցնելուց հետո կբաշխվեն հոսպիտալներին:

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է ադրբեջանցի պատվիրակի ներկայացրած զեկույց՝ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ։ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովին ներկայացրել է Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ու զեկուցողին կոչ է արել ունենալ քաղաքացիական խիզախություն եւ ընդունել, որ հայատյացությունը իր երկրում՝ Ադրբեջանում, պետական քաղաքականություն է։ Զոհրաբյանը հայտարարել է, որ Բաքվի Նյուրնբերգը դեռ առջեւում է։ Միքայել Մելքումյանի զեկույցը նույնպես նվիրված է եղել նույն թեմային, որտեղ հայ պատվիրակը հիշատակել է ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ ականի պայթյունից զոհված հայ 12-ամյա դպրոցական Վաղինակ Գրիգորյանին:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի նախագահի ելույթով վերահաստատվեց, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, - Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցը, Ստրասբուրգում նրա երեկվա ելույթն ու հարց-պատասխանն ամփոփելով՝ հայտարարել է Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով նախագահի ելույթի Ադրբեջանին ուղղված մեսիջների մասին՝ Շարմազանովն ասել է՝ անհնար է օգնել մեկին, որը չի ցանկանում այդ օգնությունը: Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է:

Հինգշաբթի, 25 Հունվարի 2018 13:31

Անցուդարձ 25.01.2018

Published in Անցուդարձ

Երկրի նախագահը երեկ երեկոյան հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանրապետության նախագահը շեշտել է, որ հանդիպումն իր համար, առաջին հերթին հանդիպում է իսկական բարեկամների հետ՝ մարդկանց, ում համար բարեկամության խմբի անդամ լինելն ինքնանպատակ չէ, իսկ բարեկամությունը՝ թանկ։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանն էլ նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բազմադարյան են, ունեն փառավոր էջեր, բայց նաև սև էջեր, այդ թվում՝ Ցեղասպանության ժամանակահատվածի էջերը, երբ Ֆրանսիան դարձավ շատ հայերի համար երկրորդ հայրենիք՝ տալով անվանի զավակներ՝ մեծ երգիչներ, պատգամավորներ, անգամ Ֆորմուլա-1-ի վարորդներ:

Այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք , որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու,- Ստրասբուրգում, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցչի հարցին, հայտարարել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հարց ու պատասխանից զատ ունեցել է նաև ելույթ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ընթացքին, մեր երկրում առաջիկայում սպասվող քաղաքական իրադարձություններին և բազում այլ հարցերի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։