Items filtered by date: Չորեքշաբթի, 30 Դեկտեմբերի 2020
Չորեքշաբթի, 30 Դեկտեմբերի 2020 22:42

Էպիկենտրոն 30.12.2020

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 30 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 30.12.2020

Published in Անցուդարձ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Աբովյանի և Առինջի զինծառայողների հետ: ԲՀԿ նախագահն անգնահատելի է համարել տղաների նվիրումը հայրենիքին՝ նշելով, որ նրանք ռազմի դաշտում արել են անհնարինը: «Այս պատերազմում հայ զինվորը չի պարտվել, պարտվել է իշխանությունը»,- շեշտել է Գագիկ Ծառուկյանը: Նա առաջնահերթ է համարել գերիների և անհետ կորածների խնդիրը, ընդգծել՝ հանուն հայրենիքի ջանք չխնայած մեր հերոսներն ու նրանց ընտանիքները պետք է արժանանան առանձնահատուկ ուշադրության:

Կորոնավիրուսի համավարակի բռնկում, համատարած կարանտին, փակ սահմաններ, պատերազմ, ներքաղաքական բարդ իրավիճակ: 2020 թվականը սկսվեց տհաճ անակնկալներով, ավարտվում է անորոշությամբ: 2021-ը մետաղյա սպիտակ ցուլի տարի է: Ըստ աստղագետի՝ անցնող տարվա էներգիան կշարունակենք զգալ մինչև առաջիկա մարտ: Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո:

Պատերազմի հետևանքով Հադրութից Երևան տեղափոխված Վանյանների ընտանիքի տղան փոքր բիզնես է սկսել: 14- ամյա Բորիսը սկզբում հաջողությամբ օրագրեր էր վաճառում, հիմա էլ՝ Ամանորի աքսեսուարներ: Թեպետ իրենք Նոր տարուն չեն պատրաստվել, չեն նշելու, բայց տղան երազանք պահել է:

Նոր տարուն ընդամենը մեկ օր և հաշված ժամեր են մնացել: Թեև հայ ժողովուրդը 2020-ը ճանապարհում է մեծ դառնությամբ, այդուհանդերձ մարդիկ Ամանորին պատրաստվում են: Վերջին օրերին աշխուժացել է առևտուրը, խանութներում հերթեր են: Ինչպե՞ս են քաղաքացիները դիմավորելու նոր՝ 2021 թվականը, արդյո՞ք տներում մեծ սեղաններ են դնելու և հյուր ընդունել-ճանապարհելու «սիրտ ունե՞ն», թե՞ ոչ:

Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է նստացույցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիներն արդեն տասը օր է` Հանրապետության հրապարակում են: Նրանք 24 ժամ հերթափոխով մնում են վրաններում: Ամանորի գիշերը նույնպես տուն չեն գնալու և 2021 թվականը դիմավորելու են վրաններում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։