Items filtered by date: Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ տվյալներ չունի Որոտանի և Շուռնուխի այն բնակիչների վերաբերյալ, որոնք կարող են տուժել սահմանազատման գործընթացի հետևանքով: Այդ տեղեկատվությունը փոխանցելու է Սյունիքի մարզպետարանը: Նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ պետությունը սկսում է 6-ամսյա և եռամսյա ժամկետով արցախցիներին իրենց տներում հյուրընկալած քաղաքացիներին օգնելու ծրագիրը: Ովքե՞ր կօգտվեն և ովքե՞ր դուրս կմնան աջակցության ծրագրերից:

20 իրավաբաններ հանրային-մասնագիտական պահանջ են ներկայացրել գլխավոր դատախազին: Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացն առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, թշնամի պետության հետ, ՀՀ-ի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը: Նշվում է նաև, որ գործընթացը պարունակում է Քր.Օր.-ի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով իրավաբանները պահանջում են անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող պաշտոնյաներին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։