Items filtered by date: Երեքշաբթի, 06 Հոկտեմբերի 2020
Երեքշաբթի, 06 Հոկտեմբերի 2020 23:30

Էպիկենտրոն 06.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արայիկ Հարությունյանը ՖԲ-ի էջում կատարած գրառման մեջ նշել է, որ այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում և հայտարարել, որ Թուրքիան Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար: «Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»,-ընդգծել է Արցախի նախագահը:

Ստեփանակերտի այսօրվա հրթիռակոծությունից կան տուժածներ և վիրավորներ, հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Այսօր ևս Արցախի մայրաքաղաքում հրթիռակոծվել են բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածները: Ներկայացնելով օրվա ընթացքում հակառակորդի տված կորուստները՝ Հովհաննիսյանն ասել է, որ չկա այնպիսի օր, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն, սակայն միշտ չէ, որ նպատակահարմար է այդ պահին դրանք լուսաբանելը:

 

9 օր տևած թեժ մարտերից հետո Արցախում այսօր առավոտը թեև խաղաղ էր բացվել, սակայն փխրուն հրադադարը շատ կարճ է տևել: Հակառակորդը նորից գործի է անցել՝ սկսելով հռթիռակոծել Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ՝ անտեսելով նաև Իրանի տարածքի անվտանգությունը: Թշնամու փորձերն ապարդյուն են անցել: Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեղի ունեցածի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Թուրք-ադրբեջանական սադրիչ գործողությունները դատապարտող կոչեր են հնչել նաև Միլանի Լա Սկալա հրապարակում: Իտալահայերը տեղի իշխանությանը կոչ են արել անտարբեր չմնալ Արցախում Ադրբեջանի հանցագործությունների նկատմամբ և հայտարարել,որ ռազմաճակատում տեղի ունեցողը գոյատևման կռիվ է, տարածաշրջանային ու միջազգային խնդիր: Ակցիային միացել են ինչպես Միլանի, այնպես էլ մի շարք այլ քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ:

9 խոցած տանկ ու 1 ավտոտեխնիկա.Ժամկետային զինծառայող Յուրա Ալավերդյանն Արցախի հերոսի բարձրագույն կոչման է արժանացել: Մինչև նա շարունակում է ռազմաճակատում հմտորեն հետ մղել հակառակորդի գրոհները, «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբն այցելել է երիտասարդ հերոսի տուն: Յուրա Ալավերդյանը, պարզվում է, Երևանի «Ալաշկերտ»-ի նախկին ֆուտբոլիստ է, պատանի երկրապահ ու ապագա ծրագրավորող: Այս հմտություններն էլ տղային օգնել են ճիշտ կողմնորոշվել նշանակետը բռնելիս:

 

«Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսի ներքո Ախալքալաքում տեղի է ունեցել ջավախահայերի զորակցության հերթական հավաքը՝ ի աջակցություն Արցախի ու հայ զինվորի: Կենաց-մահու այս պատերազմում ջավախցի երիտասարդներն արդեն հասցրել են հերոսանալ և իրենց արյամբ սրբագործել Հող Հայրենին: Ակցիային մասնակցել են հազարավոր ջավախքցիներ, նրանք նաև ամփոփել են ջավախահայության կողմից Հայաստանին ու Արցախին տրամադրվող օգնության արդյունքները:

100 միլիոն դրամ՝ Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնման կապիտալ աշխատանքների իրականացման համար: Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել, միաձայն համաձայնություն տվել նախաձեռնությանը: Ավագանու անդամները նաև ուղերձ են պատրաստել աշխարհի մայրաքաղաքների ղեկավարների, Երևանի քույր և գործընկեր քաղաքների համար: Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ավտոբուսների գնման մրցույթում հաղթող ճանաչված « Մուլտի Մոթորս» ընկերությանը «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով հատկացվել է 1 միլիարդ 825 միլիոն դրամ՝ 100 նոր ավտոբուս ձեռք բերելու նպատակով:

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սանձազերծած ագրեսիայի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինծառայողները կազմում են ընդհանուր վիրավորների թվի փոքր տոկոսը,հայտնել է Առողջապահության նախարարը: Տեղում աշխատող բժշկական համայնքը շարունակում է վիրավորների տարհանման և բուժման գործընթացը:Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ նախարարությունն առաջիկայում գործարկելու է թեժ գիծ, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ պարզել այս կամ այն զինծառայողի վիճակն ու գտնվելու վայրը: Նախարարը նաև չի բացառել հակառակորդի կողմից հիվանդանոցը թիրախավորելու հավանականությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։