Items filtered by date: Երեքշաբթի, 14 Հունվարի 2020
Երեքշաբթի, 14 Հունվարի 2020 22:05

Էպիկենտրոն 14.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 14 Հունվարի 2020 20:15

Անցուդարձ 14.01.2020

Published in Անցուդարձ

Արտենի, Աչաջուր, Ծաղկահովիտ, Քաջարան, Արծվաբերդ: Սրանք հանրապետության այն համայնքներն են,որտեղ առաջիկայում ծննդօգնության ծառայություններն այլևս չեն ֆինանսավորվի, կփակվեն: Իսկ, օրինակ, Մարալիկ և Եղվարդ համայնքների ծննդատները, որտեղ տարեկան ծնունդների թիվը մոտ է Առողջապահության նախարարության սահմանած 150 թվին, հնարավոր է չփակվեն և որոշումը փոխվի, հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մինչև այդ, Եղվարդի բնակիչները վաղ առավոտից շարունակել են բողոքի ակցիան՝ պահանջելով, որ 15.000 բնակչություն ունեցող քաղաքին և հարակից համայնքներին սպասարկող ծննդատունը չփակվի:

Իռլանդական "Ryanair" ավիաընկերության Միլան-Երեւան ուղղության առաջին չվերթի ինքնաթիռը ժամանել է Երեւան։ Չվերթը մի քիչ ուշացումներով է եղել, բայց Հայաստան է բերել իտալահայերի ու մեծ թվով զբոսաշրջիկների: Այսօր նաև առաջին չվերթն էր Երևանից-Միլան ուղղությամբ: Քաղավացիայի կոմիտեի նախագահը նշել է, որ դեռ միանշանակ չեն կարող ասել, թե ինչ թվով զբոսաշրջիկներ են եկել: Ի դեպ, առաջին չվերթը դիմավորելիս միջադեպ է եղել նաև լրագրողների հետ, քանի որ կազմակերպիչ Էկոնոմիկայի նախարարությունը խտրական վերաբերմունք է դրսևորել լրատվամիջոցների հանդեպ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2019 թվականի գործունեությունը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերն է ներկայացրել ԲՈՒՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նա արձանագրել է, որ անցած տարին համալսարանի համար արգասաբեր տարի էր՝ ուսումնագիտական տարբեր ուղղություններով: Ագրարայինում ակնկալում են, որ 2020 թվականը բեկումնային կլինի համալսարանը ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի վերափոխման գործում:

Պե՞տք է արդյոք երեխայի սեռը նշել ծննդյան վկայականում. հարցն այսօր բուռն քննարկման է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորները կողմ են արտահայտվել սեռը նշելու առաջարկին: Պակաս ուշագրավ չի անցել նաև ԲՀԿ-ի առաջարկած նախագծի քննարկումը իրավաբանների գործունեության վերաբերյալ: Խմբակցությունն առաջարկում է որոշ չափորոշիչներին համապատասխանելու պարագայում իրավաբաններին տալ փաստաբանությամբ զբաղվելու հնարավորություն: Հանձնաժողովը նաև միաձայն 2-րդ ընթերցմամբ ընդունել է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար պատիժը խստացնող նախագիծը:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Յուրի Խաչատուրովի պաշտպանի դատարան չներկայանալու պատճառով հետաձգվել է: «Հաշվի առնելով, որ դատարանը չի ապահովում մրցակցության սկզբունքը, որևէ գործողություն չի իրականացնում փաստաբանների հասցեին հնչող սպառնալիքների վերաբերյալ, և պաշտպանական կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում ՝ ես դատական նիստին չեմ մասնակցի»,- հայտարարել է պաշտպան Միհրան Պողոսյանը: Մեղադրող կողմը դատարանին կոչ է արել սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ, պնդելով, որ նիստին չներկայանալու պատճառը հիմնավոր չէ: Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ 3 անգամ անընդմեջ նիստին չներկայանալուց հետո միայն դատարանն իրավունք ունի առաջարկել այլ պաշտպան, իսկ հրաժարվելու դեպքում՝ նշանակել: Նիստը հետաձգվել է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։