Items filtered by date: Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2019

Համակարգային կոռուպցիա կա՞, թե՞ ոչ.վարչապետն առաջին անգամ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ իշխանությունը զերծ չէ կոռուպցիայից: Նիկոլ Փաշինյանն անուններ չի հնչեցրել, բայց նշել է, որ խոսքը բարձրաստիճան պաշտոնյայի մասին է: Երկրի ղեկավարը նաև այլ ուշագրավ հայտարարություններ է արել: Հայաստանի իշխանություններին հասանելի է դարձել տեղեկություն, որ "Իսլամական Պետություն" ահաբեկչական խմբավորման կազմում կան Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ: «Իմ համոզմունքն այն է, որ, եթե ԼՂ հակամարտության գոտում մենք ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար: Նրանց համար այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենակետ կարող է դառնալ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՔԾ-ն ծավալուն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սարգսյանը տեղյակ է եղել հողօգտագործողներին աջակցելու մի ծրագրի շրջանակում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է,որ ավելի բարձր գին առաջարկած ընկերության հետ վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ, սակայն անտեսել է այդ հանգամանքը: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս տարի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել է մոտ 90 մարզիկ: Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը 2020 թվականին կմասնակցի Եվրոպայի առաջնությանն ապա օլիմպիական վարկանիշային մրցաշարերի:

Բարձրագույն կրթության և գիտության մասին աղմկահարույց նախագիծն այսօր քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Ներկա է եղել նաև Արայիկ Հարությունյանը: ՀՅԴ երիտասարդական միության անդամ Տաթևիկ Վարդանյանը նախարարին հարցրել է երեկվա դեպքերից, հետաքրքրվել՝ արդյոք դրանից հետո Արայիկ Հարությունյանը հանգիս՞տ է քնել: Երիտասարդ դաշնակցականը նախարարին նաև մետրոյի ժետոն և հրաժարականի դիմում է փոխանցել:

Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր  Աջամյանի հարազատներն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք հայտարարել են, որ չեն վստահում արդարադատությանն ու անհանգստացած են շրջանառվող տեղեկություններով, թե տղան ինքնասպան է եղել: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոնարհվել է զինվորի մոր առաջ ու խոստացել, որ ամեն ինչ անելու է  արդար քննության  և ճշմարտության բացահայտման համար: Աջամյանի հարազատների հետ հանդիպել են նաև Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն ու հանրապետական զինկոմի պաշտոնակատարը:

Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2019 16:57

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստն ու լքեց դահլիճը

«Բարգավաճ Հայասատան»-ը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն օրվա երկրորդ կեսին լքել են դահլիճը: Արման Աբովյանը հայտարարել է, որ չեն մասնակցելու Աժ-կառավարության հարցուպատասխանին: Դեռ առավոտից օրակարգային հարցերը քննարկելուց զատ բանավեճ է ծավալվել «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայասատան» խմբակցությունների պատգամավորների միջև: Միքայել Մելքումյանը, դիմելով իշխանական գործընկերներին, հայտարարել է՝ քննադատություններ հնչեցնելու համար դեռ պետք է քաղաքական ճանապարհ անցնել: Նաիրա Զոհրաբյանն էլ հավելել է, որ խորհրդարանը երբեք այսքան ցածրակարգ և էժանագին բանավեճերի հարթակ չի եղել:

Նոր ուժ՝ Հայաստանի քաղաքական դաշտում: Սուրեն Սուրենյանցը համակիրների հետ հիմնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: Նախաձեռնությունն ուղղված է հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում մրցակցության բարելավմանը: Սուրենյանցի խոսքով՝ հների կամ նորերի մերժումը չի կարող քաղաքական համախմբման հանգեցնել, նորաստեղծ կուսակցությունը չի պատրաստվում ներքաշվել սևերի և սպիտակների հակամարտության մեջ: Սուրենյանցն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի և արտասահմանցի ներդրողների միջև եղած աղմկահարույց տարաձայնություններին: Նա նշել է, որ ինքը հավատում է Գագիկ Ծառուկյանին, իսկ Հայկ Մարությանի փաստարկներն արժանահավատ չեն:

Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2019 14:22

Էպիկենտրոն 04.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2019 14:22

Անցուդարձ 04.12.2019

Published in Անցուդարձ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հավելյալ մանրամասներ է ներկայացրել «Կեմպինսկի» հյուրանոցին առնչվող, քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությունը կրող փաստաթղթի վերաբերյալ: «Թույլտվություն կա այնտեղ շինարարություն սկսելու համար քաղաքապետի ստորագրությամբ»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան իր՝ ավելի վաղ արած հայտարարության վերաբերյալ քաղաքապետի խոսնակի արձագանքի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։