Առավոտյան ժամը 11-ին նախատեսված Ազգային ժողովի խորհրդի նիստը կրկին տապալվել է: Իշխանականներն այսօր ևս չեն ներկայացել նիստին: Ընդդիմադիրները դա համարել են անհարգալից վերաբերմունք: Նիստում պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցւթյունների՝ ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությունն ու ներքաղաքական հարցեր: Էպիկենտրոնին հաջողվել է պարզել, թե ինչու իշխանականները չեն ներկայացել խորհրդի նիստին: