Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է քաղաքացի Սուզաննա Պատվականյանի հայցի քննությունն ընդդեմ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանի: Բողոքաբերը պնդում է, որ 2000 թ.-ին իր որդուն վաճառել են, պաշտպանվող կողմն էլ հակադարձում է՝ մայրն է հրաժարվել երեխայից: Պատվականյանը 2012-ին դատական հայցեր է ներկայացրել բժիշկների դեմ, որոնք հանցակազմ չլինելու պատճառով մերժվել են: 1 տարի առաջ, սակայն, ի հայտ են եկել նոր հանգամանքներ: