«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր արժանապատվության հերթական բազմահազարանոց երթն է իրականացրել: Ի թիվս հրաժարական տալու կոչերի՝ ցուցարարները Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են, որ նա դեռևս ունի հումանիտար միջանցքով խաղաղ հեռանալու հնարավորություն: Շարժվելով Արաբկիր վարչական շրջանից՝ երթի մասնակիցներն անցել են Երևանի կենտրոնական փողոցներով, մի պահ կանգ առել Հանրապետության հրապարակում և Փաշինյանին կոչ արել պատուհանից նայել ու տեսնել, թե ինչ մեծ թվով մարդիկ են պահանջում իր հեռացումը: Ընդդիմությունը վաղը ևս արժանապատվության երթ է իրականացնելու: