Items filtered by date: Հինգշաբթի, 29 Հուլիսի 2021
Հինգշաբթի, 29 Հուլիսի 2021 22:00

Էպիկենտրոն 29.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 29 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 29.07.2021

Published in Անցուդարձ

Երևանի ավագանու արտարհերթ նիստում որոշվել է մոտ 30 տոկոսով բարձրացնել քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձը: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ այս որոշումը հավելյալ բեռ չի լինի մայրաքաղաքի բյուջեի վրա: Նախագծին դեմ է արտահայտվել «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝պնդելով,որ իշխանությունը այս քայլին գնում է իր թիմակիցներին բարձր վարձատրելու համար:

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կնետրոնի աշխատակիցները: Նրանք բողոքում են տարիների պատմություն ունեցող մի խնդիրից,որն արդեն օրհասական է դարձել. ինստիտուտի տարածքում ջրավազանի փոխարեն բնակելի շենք է կառուցվելու:

Պատերազմում զոհված տղաներից 50-ի մասունքներն ուղարկվելու են Նիդեռլանդներ՝ գենետիկական փորձաքննության: Գործընթացը կազմակերպելու համար պետությունը հոլանդացի գործընկերների հետ պայմանագիր է կնքել: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողների մասին: Ապարան քաղաքում էլ լեռնադահուկային համալիր է կառուցվելու՝1500 աշխատատեղով:Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

«Ի հեճուկս կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»,- այս հայտարարությամբ է կառավարության հերթական նիստը սկսել Նիկոլ Փաշինյանը:Վարչապետի պաշտոնակատարը հնարավոր է համարել նաև ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը սահմանի երկայնքով և ընդգծել է,որ դրա անհնարինության դեպքում կարող են լինել «միջազգային այլ ընդունելի ֆորմատներ»: Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը:

 

 

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի ևս մեկ բռնցքամարտիկ մեկնարկել է հաղթանակով: 1/8 եզրափակիչում Արման Դարչինյանը առավելության է հասել սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ: Եվս մեկ հաղթանակ ունենալու դեպքում Դարչինյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ: Տոկիոյից մեր մարզիկի հաղթական մենամարտը ավելի մանրամասն կներկայացնի Արամ Մանուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։