Items filtered by date: Երկուշաբթի, 24 Մայիսի 2021
Երկուշաբթի, 24 Մայիսի 2021 22:05

Էպիկենտրոն 24.05.2021

Published in Էպիկենտրոն

Երեկվա տեղատարափ անձրևն ու հզոր քամին մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչները բողոքի ակցիա են արել՝ պնդելով, որ իրենց հարցը մնացել է օդում կախված: Գյուղացիները զգուշացրել են՝ եթե խնդիրը լուծում չստանա, կփակեն Արմավիր-Մարգարա-Երևան մայրուղին:

Շուրջ 3 ամիս տևած աշխատանքներից հետո կառուցվել է Ստեփանակերտ-Մարտունի 41 կիլոմետր երկարությամբ հոսանքի նոր օդային գիծ: Սա թույլ կտա ապահովել բնակիչների կայուն էլեկտրամատակարարումը: Պատերազմից հետո Մարտունու շրջանում էլեկտրամատակարարումը կազմակերպվում էր գրաֆիկով, իսկ հոսանքի ցածր լարման պատճառով հնարավոր չէր օգտագործել կենցաղային տեխնիկա:

Կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով Հայաստանում ամենատուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է: Նախորդ տարի միայն ներգնա զբոսաշրջիկների թիվը մի քանի անգամ նվազ է եղել 2019 թվականի ցուցանիշից: Զբոսաշրջային կազմակերպությունների կրած վնասները մինչև այժմ էլ հնարավոր չի եղել վերականգնել: Մասնագետները համոզված են՝ ոլորտը հնարավոր է ոտքի կանգնեցնել ֆինանսավորման ավելացման միջոցով:

Արմեն Սարգսյանը հայրենիքին մատուցած ծառայության համար մեդալներով է պարգևատրել մի քանի տասնյակ բուժաշխատողների: Նախագահի բարձր պարգևներին են արժանացել «սպիտակ բանակի» այն նվիրյալները, որոնք մեկ տարուց ավելի է պայքարում են կորոնավիրուսի դեմ: Համավարակի դեմ պայքարին զուգահեռ սպիտակ բանակը 44 օր կենաց-մահու կռիվ է տվել նաև առաջնագծում:

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նոր Նորք վարչական շրջանի համակիրների հետ: Ընտրություններին ընդառաջ ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության առաջնահերթությունները,որոնցից գլխավորը համարել է երկրի անվտանգությունը: Այդ հարցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն անփոխարինելի է համարել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դերակատարությունը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև բանկային համակարգի խնդիրներին և վերահաստատել իր այն դիրքորոշումը, որ մինչև 3 մլն դրամ վարկերը պետք է ներվեն՝ առանց բացառության:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։