Items filtered by date: Երկուշաբթի, 05 Ապրիլի 2021
Երկուշաբթի, 05 Ապրիլի 2021 22:15

Էպիկենտրոն 05.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ արձանագրվել է բրիտանական շտամի 10 դեպք: Այս մուտացիան դեռ ուսումնասիրվում է, դրա կլինիկական ախտանշանների և վտանգավորության աստիճանը հստակ չէ: Սակայն մասնագետները պնդում են՝ այն, ի տարբերություն COVID 19-ի , 36 տոկոսով ավելի արագ է տարածվում:

 

Մակունցը նշել է,որ իշխանության նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը,իսկ մյուս հորիզոնականներին կանդրադառնան մայիսին: ԱԺ միջանցքներում պատգամավորներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջերս ակտիվացած քննարկումներին:«Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար»,-ասել է իշխող ֆրակցիայի ղեկավարը:

Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին հանգուցյալների հիշատակման օր է: Ննջեցյալների հոգիներրի խաղաղության համար բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվել է պատարագ: Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է մատուցել Եռաբլուրում: Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հաշվի առնելով մարդկանց մեծ հոսքը՝ ճիշտ կլիներ այս օրը ոչ աշխատանքային լիներ: Մայր աթոռի դիվանապետը խոսել է նաև թշնամիների հանդեպ վերաբերմունքի,հայկական մշակույթի ոչնչացման դեպքերի մասին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Ucom ընկերությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ գործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագիրը ստորագրել են ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը: Առաջիկա ամիսների ընթացքում ՀԱՕԿ-ն ու Ucom-ը կիրականացնեն մի շարք մասսայական ծրագրեր: Օլիմպիական կոմիտեն և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունը հաջողությամբ գործակցել են նաև Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ:

«Եռաբլուր»-ում մի կողմից խնկամաններից առատ ծուխ է դուրս գալիս, մյուս կողմից բացվում են նոր գերեզմանափոսեր: Զատկից հետո ննջեցյալների հիշատակման օրը չէր դադարում մարդկանց հոսքը դեպի զինվորական պանթեոն: Հերոսների ոգեկոչման կարգն ու նահատակների հարազատների ապրումները՝ առանց մեկնաբանության:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։