Items filtered by date: Ուրբաթ, 30 Ապրիլի 2021
Ուրբաթ, 30 Ապրիլի 2021 22:06

Էպիկենտրոն 30.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 30 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 30.04.2021

Published in Անցուդարձ

«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնությունը և գերիների ծնողներն այսօր երթ արել՝ նամակներ հանձնելով Ռուսաստանի,ԱՄՆ-ի,Ֆրանսիայի,Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների դեսպանատներին: Քաղաքացիները պահանջում են գործնական քայլեր ձեռնարկել,որպեսզի Բաքուն առանց նախապայմանների վերադարձնի ռազմագերիներին: Ակցիան մեկնարկել է ԱԺ-ի դիմացից: Նմանատիպ նախաձեռնություններ են իրականացվում նաև սփյուռքում:

Գլխավոր դատախազն ԱԺ-ում անդրադարձել է վերջերս Սյունիքում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին,իր հասցեին ուղղված մեղադրանքներին և «Մարտի 1»-ի գործին:«Դատարանները կողմնակալ են»,-հայտարարել է Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Փաշինյանին հայհոյած քաղաքացիներին ազատ արձակելու որոշումներին: Գլխավոր դատախազը նշել է, որ եթե «Մարտի 1»-ի գործով իրենց դիմումը ՍԴ-ն չբավարարի,ապա վարույթում եղած մեղադրանքի մասով անելիքը կավարտվի:Դավթյանն անդրադարձել է նաև մեղադրանքներին,թե ինքն է տապալել «Մարտի 1»-ի գործը:

Արաբկիրի թիվ 22 մանկապարտեզի սաներն ու ծնողները լուրջ խնդրի առջև են կանգնել: Մանկապարտեզն առաջիկայում նորոգվելու է, և մայիսի 3-ից հետո երեխաները 18 ամիս հնարավորություն չեն ունենալու հաճախելու նախակրթարան: Ծնողներն այս լուրն իմացել են միայն ապրիլի 27-ին: Նրանք այսօր բողոքի ակցիա են արել՝պահանջելով 160 երեխաներին հնարավորինս շուտ ընդունել այլ մանկապարտեզներ:

«Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ»,- խորհրդարանում ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Արման Թաթոյանը:Օմբուդսմենը, որը հաճախ է լինում Սյունիքում, խոսել է երկրի հարավային սահմանին անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են Թաթոյանի հետ ունեցած տարաձայնություններին:

Այս հարցն այսօր քննարկել են իրավագետներն ու սահմանադրագետները: Գևորգ Դանիելյանն անընդունելի է համարել փաստարկները,որ եթե Փաշինյանն իշխանության չլինի, կստեղծվի կառավարման վակուում: Իրավաբան Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ «վարչապետի պաշտոնակատար» ձևակերպում օրենսդրության մեջ չկա,Արամ Վարդևանյանի կարծիքով էլ՝Հայաստանը միակ երկիրն է, որտեղ վարչապետի հրաժարականը համարվում է տեխնիկական մանրուք:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։