Items filtered by date: Երեքշաբթի, 09 Մարտի 2021
Երեքշաբթի, 09 Մարտի 2021 22:35

Էպիկենտրոն 09.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Վազգեն Մանուկյանի կոչից հետո հանրահավաքի մասնակիցները շրջափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը: Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում իրավիճակը կտրուկ լարվել է: Ոստիկանների ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև սկսվել է քաշքշուկ: Քաղաքացիները, «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր», «Ազգ-բանակ-հաղթանակ» վանկարկելով, վրաններ են տեղադրել Դեմիրճյան փողոցում: Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացրել ակցիայի վայրում: «Նախագահ Արմեն Սարգսյանը դավաճանության համասեփականատեր է այս պահից, և բոլոր նրանք, ովքեր կսատարեն դավաճանությանը, կդառնան արյան համասեփականատեր»,- հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, 2020թ–ի մարտի 13-ից օգոստոսի 27-ը հավաքագրել է 325 մլն դրամ. այս մասին հայտարարել է Արկադի Խաչատրյանը՝ կորոնավիրուսի հարցով ձևավորված քննիչ հանձնաժողովի հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրել է, որ իրենց հարցումներին մի շարք պատասխաններ են ստացվել պատկան մարմիններից: Դրանց մասին հանձնաժողովի իշխանական պատգամավորներն իմացել են միայն նիստի ընթացքում, ինչի պատճառով բանավեճ է սկսվել հանձնաժողովի նախագահի հետ:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվել է: Այս անգամ դատարան չի ներկայացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրա պաշտպանը հայտնել է, որ Օհանյանը վատառողջ է և մարտի 7-ին տեղափոխվել է զինվորական կլինիկական հոսպիտալ: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 16-ին:

Երեքշաբթի, 09 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 09.03.2021

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 09 Մարտի 2021 19:00

Ձայնային հարված 09.03.2021

Լրտեսությո՞ւն, թե՞ աշխատանքային թերացում: Հայաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես մեր երկրում UNICEF-ի ներկայացուցիչ: ԱԳՆ-ն խնդրահարույց է համարում դիվանագետի աշխատանքը, սակայն մանրամասներ չի ներկայացնում: UNICEF-ի գրասենյակը ևս լուռ է: Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ տվյալներ չունի Քլարկ-Հաթինգի՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ:

Հանրային մեծ աղմուկից ու ահազանգերից հետո ադրբեջանցիները դադարեցրել են Սյունիքի մարզի Որոտան գյուղում խրամուղիներ փորելու աշխատանքները: Դրա փոխարեն հակառակորդը սկսել է պաշտպանական պարիսպներ կառուցել: Այս մասին «Էպիկենտրոն»-ին ասել է Որոտանի համայնքապետը:«Բնակիչների շրջանում անհանգստություն կա, սակայն որոտանցիները գյուղը լքելու մտադրություն չունեն»,- Արթուր Հակոբյանին վստահեցրել է գյուղապետ Սուրեն Օհանջանյանը:

Փաստաբանների պալատի անդամներն ու մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:Նրանք պահանջում են, որ նախագահը դիմի ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար: Ակցիայի մասնակիցները հայտարարել են,որ եթե Արմեն Սարգսյանն,այնուամենայնիվ, չդիմի Բարձր դատարան, ապա իրենք սկսելու են նախագահի «վախի պատճառները բացահայտելու գործընթաց»:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։