Items filtered by date: Հինգշաբթի, 28 Հունվարի 2021

«Պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ»,- բանակի օրվա առթիվ հղած ուղերձում հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը:Գեներալ-գնդապետի խոսքով՝ զինված ուժերը պատվով են ընդունել նետված մարտահրավերը և 44 օր հերոսաբար դիմակայելով՝ մարտնչել բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ:«Բանակն ընկճվելու իրավունք չունի΄և այժմ՝ առավել քան երբևէ, այն վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի»,- նշել է Օնիկ Գասպարյանը՝ վստահեցնելով, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:

Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առիթով ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: «Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել: Պարտվել է ապաշնորհ իշխանությունը՝ իր վարած անհեռանկար ու վտանգավոր հետևանքներով հղի դիվանագիտությամբ»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ այսօր ունենք կարևոր առաքելություն՝ հետևողականորեն բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը, դարձնել այն 21-րդ դարի ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանող միավոր:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։