Items filtered by date: Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2020
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2020 22:14

Էպիկենտրոն 15.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ»,- խորհրդարանում հայտարարել է վարչապետը՝ կարևոր համարելով նոր պայմաններում ապրելու հմտությունների մշակումը: Պատգամավորների հետ հարց-պատասխանի ժամին կորոնավիրուսից բացի վարչապետի կաբինետին հարցեր են ուղղվել վերջին օրերի ամենաաղմկոտ թեմաների մասին: Անդրադառնալով քաղավիացիայի սկանդալին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լուծումը ավիացիայի կոմիտեի կարգավիճակի փոփոխությունն է, որի արդյունքում այն կարող է դառնալ ինքնածախսածածկող ընկերություն, որն իրավունք կունենա նաև շահույթ ստանալու: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, պատասխանելով գազի գնի մասին Միքայել Մելքումյանի հարցին, ասել է, որ ստացել է իր նամակի պատասխանը, որում ռուսական «Գազպրոմը» նշել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո:

Մայր Աթոռ-Հայաստանի իշխանություն երեկ մեկնարկած հեռակա բանավեճը շարունակվել է նաև այսօր: Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ Գարեգին Բ-ի հայտարարությանը՝ վարչապետի մամուլի խոսնակն ասել էր.«Կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ»: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն այսօր հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ կոչ անելով չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը:

Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի առևտրային բանկերը կարողանան աջակցել տնտեսության խթանմանը: Գլխավոր դրամատունը պատրաստ է այս ճգնաժամին, ասել է բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ դրա վառ օրինակներից են արժույթի շուկայում մեծ տատանումները կանխելու քայլերը, բանկերի կողմից հասարակությանն առաջարկված վարկային արձակուրդը, ինչպես նաև հիփոթեքային վարկերի մարումների՝ կես տարով հետաձգումը:

Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նրա մրցակից Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 ընտրող կամ 12%-ը: Արցախի Հանրապետության 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով, խոսել առաջիկա անելիքների մասին: Նա չի բացառել գործակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ, եթե նրանք համաձայն լինեն բանակցել առաջարկվող օրակարգի շուրջ: Այն է՝ սոցիալ-տնտեսական ընդհանուր ծրագիր, ղարաբաղյան հակամարտություն, անվտանգություն, Հայաստանի իշխանության հետ ներդաշնակ աշխատանք:

Քաղաքական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել պատգամավորների համար կալանավորված անձանց անարգել տեսակցելու թույլտվություն սահմանող «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին, ինչից հետո դահլիճում թեժ բանավեճ է սկսվել: Էդմոն Մարուքյանին հայտարարվել է նախազգուշացում: Անցնելով օրակարգին՝ պատգամավորները քննարկել են կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի, արժեթղթերի շուկայի մասին օրենքի փոփոխության մասին նախագծերը: Ընդդիմադիրներն արձանագրել են, որ Հայաստանում բանկային գաղտնիք չկա, իսկ ներդրումային միջավայրը ռիսկային է:

Սոցիալական նշանակության որոշ ապրանքների վրա մաքսատուրքերի կիրառումը ժամանակավորապես կարող է զրոյացվել, երեկ հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս տեսանկյունից մեր կառավարությունն արդեն մշակել է այն ցանկը, որոնց վրա պետք է կիրառվի այդ արտոնությունը: Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն ասել է, որ 92 մլն եվրոյի աջակցություն էլ տրամադրելու է Եվրամիությունը՝ կորոնավիրուսի հետևանքով առավել տուժած քաղաքացիներին ու փոքր տնտեսվարողներին աջակցելու նպատակով:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մայրաքաղաք Երևանում ամենօրյա ռեժիմով շարունակում է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումները: Ախտահանման հերթական աշխատանքներն են կատարվել մայրաքաղաքի Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջաններում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մայրաքաղաք Երևանում ամենօրյա ռեժիմով շարունակում է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումները: Ախտահանման հերթական աշխատանքներն են կատարվել մայրաքաղաքի Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջաններում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացրել Էջմիածին քաղաքի ու հարակից գյուղերի կարիքավոր, բազմազավակ ընտանիքներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց: Օգնության խնդրանքով օրեր առաջ ԲՀԿ տարածքային գրասենյակներ էին դիմել տարբեր համայնքների հարյուրավոր քաղաքացիներ: Հիմնադրամի աշխատակիցներն ու ԲՀԿ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները մի քանի օր շրջել են համայնքներում և յուրաքանչյուրին իր տան դիմաց փոխանցել սննդամթերքով լի փաթեթները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։