Items filtered by date: Շաբաթ, 21 Մարտի 2020
Շաբաթ, 21 Մարտի 2020 19:11

Ավտո դրայվ 21.03.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 21 Մարտի 2020 19:06

Անցուդարձ 21.03.2020

Published in Անցուդարձ
Շաբաթ, 21 Մարտի 2020 19:04

Էպիկենտրոն 21.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կորոնավիրուսային վիճակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված՝ քաղաքային տրանսպորտի վիճակը վատթար է,բայց ոչ կոլապսային: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ մետրոյի ուղևորների քանակը մոտ 5 անգամ կրճատվել է: Փոխքաղաքապետի խոսքով՝ երթուղայինների ուղևորահոսքը նույնպես պակասել է: Նվազել է նաև երթուղի դուրս եկող տրանսպորտի թիվը, ինչը և դժգոհությունների տեղիք է տվել: Սերգեյ Հարությունյանը նշել է նաև, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում քաղաքային իշխանությունները կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու և այն կանխելու ուղղությամբ:

Երեկ ուշ երեկոյան ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտման համար պատիժ սահմանող փաթեթը: Արդարադատության նախարարությունն առաջարկում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Իսկ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Ընդդիմադիր պատգամավորները 5 տարի ազատազրկումը համարել են չափազանց խիստ պատժաչափ և իրենց ելույթներում ընդգծել են նախագծի իրավական որոշակիության պահպանման կարևորությունը:

ՊԵԿ-ը հայտնում է, որ վերջին շրջանում բացահայտվել են ռիսկային երևույթներ: Տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն ծրագրային միջամտությամբ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ: Կոմիտեն տնտեսվարողներից պահանջում է բացառել ծրագրային միջամտությունները:

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնն արտակարգ դրության պայմաններում չի դադարեցնում գործունեությունը բացառապես կենտրոնի աշխատակիցների ճնշող մեծամասնության խնդրանքով, հայտնել է կենտրոնի փոխնտնօրեն Արմեն Ներսիսյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակմանը: Նա նաև պարզաբանել է, թե արդյոք իրենց խանութներն ինքնակամ փակելու որոշում կայացրած ձեռներեցները տաղավարների վարձավճարներ տալու՞ են, թե՞ ոչ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։