Items filtered by date: Ուրբաթ, 14 Փետրվարի 2020
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020 22:05

Էպիկենտրոն 14.02.2020

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 14 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 14.02.2020

Published in Անցուդարձ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Որոշումն այսօր կայացած քաղաքական խորհրդի նիստում միաձայն հաստատել են կուսակցության քաղխորհրդի բոլոր անդամները, տարածքային կառույցների պատասխանատուներն ու պատգամավորները: Նիստի սկզբում ԲՀԿ-ականները ներկայացրել են իրենց դիրքորոշումը ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ: Այնուհետև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել Գագիկ Ծառուկյանը: Նա նշել է, որ կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովրդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին: ԲՀԿ քաղխորհրդի նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Խորհրդարանի հերթական նստաշրջանից հետո պատգամավորները հանդես են եկել ճեպազրույցներով: Օրակարգը կրկին գլխավորել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեման: Ընդդիմադիրները հստակեցրել են դիրքորոշումները, անդրադարձել «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներին: Խորհրդարանականները նաև մտահոգություն են հայտնել վերջին շրջանում բանակում գրանցված մահվան դեպքերի առնչությամբ:

Մինչև տարեվերջ նախատեսվում է շինարարական աշխատանքներ սկսել Մեղրի անցակետի արդիականացման ուղղությամբ: Ակնկալվում է, որ մինչև 2023թ-ի վերջ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ ամփոփելով անցած տարվա մաքսային ծառայության գործունեությունը: Նա նշել է, որ 2020թ.-ին կանխատեսում են պետբյուջեի մաքսային մուտքերի աճ ավելի քան 15 տոկոսով: Անդրադառնալով Ղազախստան տարված ավտոմեքենաների աղմուկին՝   Ներսիսյանը հայտնել է, որ հայկական կողմից որևէ խախտում չի իրականացվել: ՊԵԿ նախագահի տեղակալը նաև հորդորել է մեր քաղաքացիներին դիմակ գնել, քանի որ  Հայաստանից մեծ քանակությամբ դիմակ է արտահանվում Չինաստան:

Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել Գերմանիայի գիտնականների և փորձագետների հետ: Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, տնտեսական ցուցանիշներին: Վարչապետը նաև պատասխանել է ներկաների, այդ թվում` ադրբեջանցի փորձագետների հարցերին, որոնք վերաբերել են արցախյան հակամարտությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հարցը: «Երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա: Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս գիշեր Հռոմից ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում մեր մարզիկներին դիմավորել են մեծ թվով երկրպագուներ : Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 2-ական ոսկե և բրոնզե մեդալ:

Նախաձեռնություն, որը նպատակ ունի աջակցելու սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիներին. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, իր տեսադաշտում պահելով հասարակության խոցելի խմբերին մտահոգող խնդիրները, շարունակում է օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով ընտանիքներին: Երևանի ու մարզերի հարյուրավոր քաղաքացիներ հիմնադրամից հերթական ֆինանսական աջակցությունն են ստացել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։