Քանաքեռ-Զեթուն վարչական շրջանում այսօր բացվել է ձյուդոյի և ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց, որը նոր հեռանկարներ է բացում այս համայնքի երեխաների համար: Մարզադպրոցի բացմանը ներկա են եղել աշխարհահռչակ մարզիկներ և բազմաթիվ այլ հյուրեր:
Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ պետությունների «Արարատ հակատեռոր 2019» զորավարժությունների եզրափակիչ փուլը: Զորավարժությանը մասնակցում են 7 երկրների ԱԱԾ ներկայացուցիչներ: Խաղարկվել է վառելիքաէներգետիկ համալիրի՝ պատանդներից ազատագրման սցենար:
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Վարդաշենի հանրակացարանների բնակիչները՝ քաղաքային իշխանությունից իրենց շենքի վթարային վիճակի բարեկարգման հարցի լուծումը պահանջելով: Նրանց խոսքով՝ հանրակացարանի շենքը 4-րդ կարգի վթարային է, բայց սեյսմիկ եզրակացության մեջ գրված է միայն 3-րդ աստիճան: Խնդրին քաջատեղյակ են Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Նրանք և քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետն ընդունել են քաղաքացիներին, հետո այցելել նաև Վարդաշեն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Մարտի 1-ի» գործով հարցաքննվել է,իսկ Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան և ցուցմունք էր տալու, հայտարարել է Գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը նաև ասել է, որ նախկին ոստիկանապետի մահն առանցքային նշանակություն է ունենալու «Մարտի 1-ի» գործով որոշակի վարկածների ընտրության, եւ այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար: Բացի Արթուր Դավթյանից փորձաքննությունների ազգային բյուրոյի 15-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հարցերին են պատասխանել նաև Արդարադատության նախարարն ու ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տևական ժամանակ է` ուսումնասիրություններ է իրականացնում մսի շուկայում: Եկող տարվա հունվարի երկրորդ շաբաթից բոլոր մսավաճառները պետք է ունենան մսի որակն ու մորթի պայմանները հաստատող 5-րդ ձև: Դա նշանակում է, որ մորթն իրականացվել է սպանդանոցային պայմաններում: Տեղեկանքը չունենալու պարագայում վաճառողները կտուգանվեն: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն այսօր անսպասելի այց է կատարել Գումի շուկա, ուսումնասիրել, թե կա՞ն արդյոք խախտումներ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv